Հա
06/11/2018 - 11:50

ԱՄՆ-ի Կոնգրեսում հայերի թիւը կարող է կրկնապատկւել

«Քանի որ հայկական արմատներ ունեմ, ակնկալում եմ Վաշինգտոնում բարձրացնել նաեւ հայ ժողովրդի ձայնը»,- Էնթոնի Բրինդիսին ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի չորս ամերիկահայ թեկնածուներից մէկն է:

«alikonline.ir» - «Քանի որ հայկական արմատներ ունեմ, ակնկալում եմ Վաշինգտոնում բարձրացնել նաեւ հայ ժողովրդի ձայնը»,- Էնթոնի Բրինդիսին ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի չորս ամերիկահայ թեկնածուներից մէկն է: Ըստ «news.am»-ի՝ հաղորդում է «Ամերիկայի ձայն»-ը:

Վերին Նիւ Եօրք նահանգը, որտեղից առաջադրւել է Բրինդիսին, աշխատաւոր մարդկանց եւ Իջեւանի բնութիւնը յիշեցնող երկիր է, որտեղ բացակայում է Նիւ Եօրք քաղաքի խելայեղ արագութիւնը:

Այստեղ մարդիկ գնահատում են միասնական աշխատանքն ու մտահոգւած են առողջապահութեան, նւազագոյն աշխատավարձի բարձրացման եւ աշխատաւորական միութիւնների խնդիրներով, պատմում է Սամանթա Դերիսոփը: Հէնց այդպիսի թեկնածու է Էնթոնի Բրինդիսին, աւելացնում է նա. «Ես մէկն եմ, ով միշտ փորձում է միաւորել մարդկանց յանուն ընդհանուր խնդիրների կարգաւորման»:

Բրինդիսիի մասին ասում են, որ նա գործիչ է, ով կարողանում է միաւորել թէ՛ կուսակից դեմոկրատ եւ թէ՛ հանրապետական գործիչներին: Վէթ Քասթելլոյի խօսքով, նրան աջակցում են աշխատաւոր մարդիկ. «Նա հասկանում է աշխատաւորներին, նա մեր ընկերն է եղել եւ մեր թիկունքին կանգնել տարիներ շարունակ: Այսօր նա արժանի է մեր աջակցութեանը եւ նա կը ստանայ այն»:

Իր հայկական արմատները Էնթոնի Բրինդիսին համարում է իր անցեալի կարեւոր մասը:

«Նախնիներս ծնւել են Եդեսիայում, Ցեղասպանութեան ընթացքում փախել, ապաստան գտել Սիրիայում: Հէնց այնտեղ, Հալէպում էլ ծնւել է տատիկս»:

Սիրիայից տեղափոխւել են Միացեալ Նահանգներ՝ նոր կեանք սկսելու ակնկալիքով.

«Հէնց դա է «ամերիկեան երազանքը», երբ մարդիկ այստեղ են ժամանում արտերկրից՝ աշխատելու ու ընտանիք ստեղծելու նպատակով եւ յաջողութեան են հասնում: Ես կանեմ ամէն ինչ, որ մենք մնանք երկիր, որը ողջունում է ներգաղթեալներին»:

Յաղթանակի դէպքում Էնթոնի Բրինդիսին մտադիր է սերտ համագործակցել հայ համայնքի հետ՝ հայ-ամերիկեան օրակարգի հարցերն առաջ տանելու նպատակով.

«Կը փորձեմ անել ամէն ինչ Վաշինգտոնում՝ Ցեղասպանութեան ճանաչման համար, եւ արդէն իսկ հանդիպել եմ հայկական արմատներ ունեցող մի շարք կոնգրեսականների, որոնց հետ միասին պատրաստ եմ աշխատել՝ հայերի համար կարեւոր հարցերի շուրջ»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։