Հա
07/11/2018 - 12:10

«Հայաստանի եւ Կիլիկիոյ կաթողիկոսութեան հետ մեր յարաբերութիւնները ռազմավարական կարեւորութիւն ունեն». Լիբանանում Իրանի դեսպանը` Արամ Ա-ին

Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Արամ Ա Վեհափառն ընդունել է Լիբանանում Իրանի Իսլամական Հանրապետութեան նորանշանակ դեսպան Մուհամմեդ Ջալալ Ֆրուզնիին:

«alikonline.ir» - Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Արամ Ա Վեհափառն ընդունել է Լիբանանում Իրանի Իսլամական Հանրապետութեան նորանշանակ դեսպան Մուհամմեդ Ջալալ Ֆրուզնիին:

Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան պաշտօնական կայքից տեղեկանում ենք, որ մօտ երկու ժամ տեւած զրոյցի ընթացքում լայնօրէն քննարկւել են Իրանի եւ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան ու Հայաստանի միջեւ գործակցութեանը, ինչպէս նաեւ Միջին Արեւելքին ու Լիբանանին առնչւող հարցեր:

Նորին Սրբութիւնը շեշտել է Իրանի ու Հայաստանի միջեւ գործակցութիւնն ամրացնելու կարեւորութիւնը` այն համարելով կենսական թէ' Հայաստանի եւ թէ' Իրանի համար:

Դեսպանն իր հերթին նշել է, որ Իրանը նոյն դրական մօտեցմամբ  շարունակելու իր գործակցութիւնը եւ բարեկամական յարաբերութիւնները Հայաստանի հետ` յաւելելով, որ թէ' Հայաստանի, թէ' Կիլիկիոյ կաթողիկոսութեան հետ Իրանի յարաբերութիւնները ռազմավարական կարեւորութիւն ունեն:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաեւ Միջին Արեւելքին, յատկապէս` Սիրիայի ու Լիբանանի իրավիճակին: Արամ Ա-ն ողջունել է դեպի վերականգնում եւ վերակազմակերպում ընթացող` Սիրիայի ջանքերը, ինչպէս նաեւ շեշտել Սփիւռքի հայութեան համար Սիրիայի հայ համայնքի կարեւորութիւնը:

Ինչ վերաբերում է Լիբանանին` Արամ Ա-ն ընդգծել է երկու հայ նախարարներ ունենալու անհրաժեշտութիւնը` որպէս հայ համայնքի իրավունք:

Այս շրջանակներում Իրանի դեսպանը ողջունել է Սիրիայի հայութեան զօրակցութիւնը սիրիական իշխանութեանը եւ Լիբանանի նոր կառավարութեան մէջ երկու նախարար ունենալու` հայ համայնքի իրաւունքը:

Վեհափառ Հայրապետն ու դեսպանն անդրադարձել են նաեւ Իրանի հայութեանը: Դեսպանը մեծ յարգանքով է արտայայտւել Իրանի հայութեան մասին, մանաւանդ`  երկրի հզօրացման եւ ծաղկման աշխատանքներում նրա գործուն մասնակցութեան մասին:

Հայրապետն իր հերթին խոր գնահատանք է յայտնել Իրանի հայութեան նկատմամբ երկրի հոգեւոր առաջնորդի եւ պետութեան ցուցաբերած սիրալիր մօտեցման, ինչպէս նաեւ երկրում հայութեան վայելած լայն ազատութիւնների կապակցութեամբ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։