Հա
15/11/2018 - 10:50

Առեւտրի պալատի ներկայացուցիչ. «Արտարժոյթի շուկայի տատանումները քաղաքական գործօններով են պայմանաւորւած»

Վերջին օրերի ընթացքում, արտարժոյթի շուկայում ԱՄՆ դոլարի փոխարժէքը կայուն ընթացքով նւազում է: Նոյեմբերի 14-ի օրւայ վերջում 1 դոլարը վաճառւել է 13,100 թումանով:

«alikonline.ir» - Վերջին օրերի ընթացքում, արտարժոյթի շուկայում ԱՄՆ դոլարի փոխարժէքը կայուն ընթացքով նւազում է: Նոյեմբերի 14-ի օրւայ վերջում 1 դոլարը վաճառւել է 13,100 թումանով:

ԻՍՆԱ-ի հետ զրոյցում, Իրանի առեւտրի պալատի ներկայացուցիչներից Մաջիդռեզա Հարիրին անդրադառնալով դոլարի փոխարժէքի նւազմանը, դա հիմնականում պայմանաւորել է քաղաքական, այլ, ոչ թէ տնտեսական գործօնով:

«Արտարժոյթի շուկայում դոլարի փոխարժէքի տատանումը վկայում է երկրի տնտեսութիւնում առկայ անկայունութեան մասին: Անհրաժեշտ է, որպէսզի փոխարժէքի հնարաւոր աճը կանխելու նպատակով, Կենտրոնական բանակը վերահսկի եւ կարգաւորի գործընթացը: Միաժամանակ, շուկայի ցնցումները կարգաւորել համար, պէտք է շարունակւի դոլարի փոխարժէքի աստիճանական նւազումը»,- ասել է Հարիրին:

Ըստ նրա՝ արտարժոյթի շուկայում նկատւող տատանումների պատճառն այն է, որ մեր երկրում արտարժոյթի գինը հիմնականում պայմանաւորւած է քաղաքական, այլ, ոչ թէ տնտեսական գործօններով:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։