Հա
19/12/2018 - 09:10

Բաշշար Ասադի հետ հանդիպմանը Հայաստանում հաստատւած սիրիահայ գործարարները ցանկութիւն են յայտնել մասնակցել Սիրիայի վերակառուցման աշխատանքներին

Սիրիայի նախագահ Բաշշար Ասադն իր նստավայրում ընդունել է Հայաստանում հաստատւած սիրիահայերի պատւիրակութեանը՝ «Սիրիահայերի հիմնախնդիրների համակարգող կենտրոն» ՀԿ նախագահ Ջորջ Բարսեղեանի գլխաւորութեամբ:

«alikonline.ir» - Սիրիայի նախագահ Բաշշար Ասադն իր նստավայրում ընդունել է Հայաստանում հաստատւած սիրիահայերի պատւիրակութեանը՝ «Սիրիահայերի հիմնախնդիրների համակարգող կենտրոն» ՀԿ նախագահ Ջորջ Բարսեղեանի գլխաւորութեամբ:

Ինչպէս հաղորդում է «Արմէնպրես»-ը՝ վկայակոչելով «arevelk.am»-ը, հանդիպման ժամանակ քննարկումները ծաւալւել են Սիրիայում տիրող իրավիճակի, երկրի վերակառուցման գործընթացի շուրջ: Հայաստանում հաստատւած սիրիահայ գործարարները ցանկութիւն են յայտնել մասնակցել Սիրիայի վերակառուցման գործընթացին:

Սիրիայի նախագահն ընդգծել է, որ Սիրիայի բարեկամ Հայաստանի Հանրապետութեան սկզբունքային դիրքորոշումը եւ երկրի դէմ սանձազերծւած ահաբեկչական պատերազմի ողջ ընթացքում ցուցաբերած աջակցութիւնը թոյլ է տալիս, որ Հայաստանը լինի առաջատար երկրներից մէկը, որոնք արդար իրաւունք ունեն մասնակցել Սիրիայի վերականգնման աշխատանքներին:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։