Հա
27/12/2018 - 08:10

Տնտեսագէտ Աբէլ Աղանբէկեանի գիրքը մրցանակի է արժանացել

Ռուսաստանի գիտութիւնների ակադեմիայի ակադեմիկոս, ՌԴ նախագահին առընթեր ազգային գիւղատնտեսութեան ռուսական ակադեմիայի ամբիոնի ղեկավար, յայտնի հայ տնտեսագէտ Աբել Աղանբեկեանի «Նոր Ռուսաստանի ֆինանսները, բիւջէն եւ բանկերը» գիրքը դարձել է «Տարւայ տնտեսական գիրք» մրցանակի դափնեկիր: 

«alikonline.ir» - Ռուսաստանի գիտութիւնների ակադեմիայի ակադեմիկոս, ՌԴ նախագահին առընթեր ազգային գիւղատնտեսութեան ռուսական ակադեմիայի ամբիոնի ղեկավար, յայտնի հայ տնտեսագէտ Աբել Աղանբեկեանի «Նոր Ռուսաստանի ֆինանսները, բիւջէն եւ բանկերը» գիրքը դարձել է «Տարւայ տնտեսական գիրք» մրցանակի դափնեկիր: Ինչպէս հաղորդում է «Արմէնպրես»-ը՝ այս մասին յայտնում է «Rusarminfo»-ն:

«Իմ գրքում փորձել եմ մակրոտնտեսական տեսանկիւնից դիտարկել ֆինանսները: Ցաւօք, ֆինանսները երկրում տնտեսութեան ամենաշատ հետ մնացող ոլորտներից է: Մենք հետ ենք մնում ներդրումների ծաւալով, չենք ստեղծել տնտեսական աճի ֆինանսական մեխանիզմ, չենք ստեղծել տնտեսութեան նոր «շարժիչ», մրցակցային միջավայր: Այս բոլոր խնդիրները թոյլ չեն տալիս առաջ գնալ»,- ասել է Աբէլ Աղանբէկեանը:

Նա նաեւ նշել է, որ իր գրքում առաջարկել է առկայ ֆինանսական խնդիրների լուծման որոշ տարբերակներ, որոնք թոյլ կը տան ռուսական տնտեսութիւնը դուրս բերել լճացումից:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։