Հա
27/12/2018 - 08:20

Քըրք Քըրքորեան՝ «Լաս Վեգասի արքայ». Նա փոխեց այս քաղաքի իմիջը

«Լաս Վեգաս երբ ասում ենք, պէտք է ասենք նաեւ Քըրք Քըրքորեանի մասին, ով Վեգասի գլխաւոր հիմնադիրներից մէկն է»,- կամաւոր հիմունքներով աշխատող Հայաստանի պատւաւոր հիւպատոս Էնդի Արմէնեանի խօսքով, Քըրքորեանի ներդրումը զւարճանքների համաշխարհային կենտրոնի զարգացման մէջ այստեղ յիշում են բոլորը:

«alikonline.ir» - «Լաս Վեգաս երբ ասում ենք, պէտք է ասենք նաեւ Քըրք Քըրքորեանի մասին, ով Վեգասի գլխաւոր հիմնադիրներից մէկն է»,- կամաւոր հիմունքներով աշխատող Հայաստանի պատւաւոր հիւպատոս Էնդի Արմէնեանի խօսքով, Քըրքորեանի ներդրումը զւարճանքների համաշխարհային կենտրոնի զարգացման մէջ այստեղ յիշում են բոլորը: Ըստ «news.am»-ի՝ հաղորդում է «Ամերիկայի ձայն»-ը:

Ծայրաստիճան աղքատ, կարիքաւոր ընտանիքում մեծացած Քըրքը կարողացավ ոչ միայն իր օգնութեան շնորհիւ փոխել հազարաւոր մարդկանց կեանքը այլեւ թողնել իրենից յետոյ մնայուն ժառանգութիւն՝ քաղաք, որն այսօր Երկիր մոլորակի ամենավառ կէտն է: Քըրք Քըրքորեանն այն եզակի մարդկանցից էր, ովքեր դեռեւս տասնամեակներ առաջ գիտակցեցին՝ Լաս Վեգասի ապագան ոչ թէ խաղատների այլ՝ զւարճանքների մայրաքաղաքի վերածւելն է:

«Քըրք Քըրքորեանը եւ Ստիւ Ուինն այն երկու անձինք էին, որ Լաս Վեգասի խաղատների մօտեցումը լիարժէք փոխել են, միայն խաղատների կենտրոնից դարձրել են զւարճանքների կենտրոն»,- Էնդի Արմէնեանի խօսքով այսօր Լաս Վեգաս, քաղաք, որը կարող է անմիջապէս 150.000 մարդու հիւրանոցային համարներ տրամադրել, ժամանում են ընտանիքներով. Այստեղ իւրաքանչիւրը կը գտնի իր նախասիրութիւններին համապատասխանող հանգիստ: Առաջին կարգի աստղերի համերգներ, «Cirque du Soleil» մարմնամարզիկների կրկեսի անկրկնելի ներկայացումներ, Նեւադայի անապատում ստեղծւած գոլֆի 50-ից աւելի լիարժէք դաշտ: Անցեալում են մնացել ժամանակները, երբ Լաս Վեգաս ժամանող խաղամոլները բաւարարւում էին արագ սննդի կէտերով:

«Այսօր այդ մօտեցումը փոխւել է: Ամերիկայի ամենանշանաւոր խոհարարները մասնաճիւղ ունեն Լաս Վեգասում»,- պատմում է Արմէնեանը:

Լաս Վեգասում են աշխարհի լաւագոյն 25 հիւրանոցների մեծ մասը. Այստեղ է հանրայայտ շատրւաններով եւ Պետրոսեան սրճարանով Բելաջիոն, իրական ոսկով օծւած պատուհաններ ունեցող Միրաժը եւ սեփական բոուլինգի սրահ ունեցող Փալմս խաղատան հիւրանոցային համարները: Եւ այդ ամէնի հեղինակներից մէկը Քըրք Քըրքորեանն է, ով, միւս խոշոր գործարարների հետ միասին Լաս Վեգասից դուրս հանեց յանցաւոր կապիտալը՝ վերջ դնելով խաղատներում փողերի լւացումը եւ վերածելով քաղաքը հեքիաթի: Գործ, որի համար էլ Քըրքորեանին այստեղ կոչեցին «Լաս Վեգասի արքայ»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։