Հա
08/01/2019 - 16:30

«Լոյս». Թուրքիայի պատմութեան մէջ առաջին անգամ հայկական հեռուստաալիք է ստեղծւել

Թուրքիայի պատմութեան մէջ առաջին անգամ եթեր է դուրս եկել հայկական հեռուստաալիք` «Լոյս» թերթի համանուն հեռուստաալիքը:

«alikonline.ir» - Թուրքիայի պատմութեան մէջ առաջին անգամ եթեր է դուրս եկել հայկական հեռուստաալիք` «Լոյս» թերթի համանուն հեռուստաալիքը: Տեղեկացնում է «yerkir.am»-ը՝ «Demokrathaber»-ին յղումով:

 «Լոյս TV»-ն առաջին ուղիղ եթերը հեռարձակել է յունւարի 6-ին Պոլսի Սուրբ Վարդանանց եւ Գում Գափու թաղամասի Սուրբ Մարիամ եկեղեցիներից` Քրիստոսի ծննդեան տօնին:

«Լոյս TV»-ի եւ «Լոյս» լրատւական խորհրդի անդամ Յարութիւն Քուրալն ասել է, որ հեռուստաալիքը «ծնւել է» Ծննդեան տօնի հետ: Նրա խօսքով` այսուհետ հայերէն եւ թուրքերէն հեռարձակումներ են ապահովելու:

Քուրալը պատմել է, որ հեռուստաալիքի գաղափարը հօր` 35 տարւայ լրագրող Արամ Քուրալի նախագիծն էր:

Հեռուստաալիքը կը հեռարձակի հայ համայնքին հետաքրքրող լուրեր, ինչպէս նաեւ արւեստին, մշակոյթին, սպորտին, առողջապահութեանը, տնտեսութեանն ու քաղաքականութեանը վերաբերող հաղորդումներ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։