Հա
19/01/2019 - 12:00

«Եթէ ճանաչիք Հայոց Ցեղասպանութիւնը, ինձի ի՞նչ օգուտ, դուք մարդ պիտի ըլլաք». 12 տարի՝ առանց Դինքի

Այսօր  պոլսահայ յայտնի լրագրող, Թուրքիայում հայերէն եւ թուրքերէն լեզուներով տպագրւող միակ թերթի՝ «Ակօս»-ի գլխաւոր խմբագիր Հրանտ Դինքի դաւադիր սպանութեան 12-րդ տարելիցն է: 

Հրանտ Դինքը ծնւել է 1954 թւականի սեպտեմբերի 15-ին Արեւմտեան Հայաստանի Մալաթիա գաւառում:  Պոլիս տեղափոխւելուց յետոյ նրա ծնողներն ամուսնալուծւել են, եւ նա յայտնւել է Գետիքփաշայի հայկական որբանոցում, որտեղ էլ հանդիպել է իր ապագայ տիկնոջը՝ Ռաքէլին: 

Այսօր  պոլսահայ յայտնի լրագրող, Թուրքիայում հայերէն եւ թուրքերէն լեզուներով տպագրւող միակ թերթի՝ «Ակօս»-ի գլխաւոր խմբագիր Հրանտ Դինքի դաւադիր սպանութեան 12-րդ տարելիցն է: 

Հրանտ Դինքը ծնւել է 1954 թւականի սեպտեմբերի 15-ին Արեւմտեան Հայաստանի Մալաթիա գաւառում:  Պոլիս տեղափոխւելուց յետոյ նրա ծնողներն ամուսնալուծւել են, եւ նա յայտնւել է Գետիքփաշայի հայկական որբանոցում, որտեղ էլ հանդիպել է իր ապագայ տիկնոջը՝ Ռաքէլին: 

1996 թւականին Դինքը հիմնում է «Ակօս» թերթը, որը դառնում է Թուրքիայի միակ հայալեզու պարբերականը:

Հրանտը յայտնի էր իր անվախ ելոյթներով, քաղաքական ամենախճճւած խնդիրները համարձակ մեկնաբանող յօդւածներով, եւ պատահական չէ, որ 2007 թւականի յունւարի 19-ին «Ակօս» խմբագրատան առջեւ՝ յետեւից գլխին արձակւած երեք հրազէնային կրակոցների անմեղ զոհն է դառնում։ Մարդասպանը հեռանալուց գոչել էր` «գիաւո´ւր», ինչը ենթադրելու հիմք է տալիս, որ սպանութիւնը կատարւել է ազգային հողի վրայ: 

Դինքն իր ողջ կեանքի ընթացքում պայքարեց` յանուն արդարութեան եւ Հայոց Ցեղասպանութեան ճշմարտութիւնը թուրք ժողովրդին ներկայացնելու համար, եւ չվարանեց իր կեանքով վճարել` այդ նպատակն իրականացնելու համար:

Դինքն իր նպատակին հասավ, թէ՝ ոչ, չենք կարող ասել, սակայն փաստն այն է, որ նրա մահով շատերը համարձակութիւն գտան` բարձրաձայնելու իրենց հայ ինքնութեան մասին:

Իսկ նրա մահւան մասին կարելի է ասել՝ թիկունքին արձակւած կրակոցը չսպանեց նրան, այլ միայն անմահացրեց: Ստորեւ վերահրապարակում  ենք հատւածներ Հրանտ Դինքի ելոյթներից, որոնք այնքա՜ն արդիական են ներկայումս տեղի ունեցող իրադարձութիւնների համար:  

* * *

Հիմա Թուրքիոյ մէջ բոլոր այս շարժումները մէջտեղ հանեցին ինքնութեան հարց՝ ո՞վ է թուրքը: Քուրդը ըսաւ՝ ես թուրք չեմ՝ քուրդ եմ: Ես ալ օր մը գացի Ուրֆայի մէջ, ինձի հարցում մը հարցւած էր, որ «ամէն օր ձեր դասարանին մէջ, դպրոցներում մէջ «թուրք եմ, ճիշտ եմ, աշխատասէր եմ» կսէք, ամէնօրւայ ձեր ելոյթը կունենաք, ի՞նչ կը զգաք»: Ես ալ ըսի՝ ես շիտակ եմ, աշխատասէր եմ, բայց թուրք չեմ:

* * *

Թուրքիայի նախկին նախագահ Սուլէյման Դեմիրելը կսէ, որ «հայերուն մէկ կտոր քար իսկ չեմ տար»: Իր քարը թող իրեն մնայ: Այո', մենք՝ հայերս, այս հողերուն վրայ աչք ունինք: Աչք ունինք, բայց չի կարծէք, որ պիտի գանք եւ այս հողերը շալկենք, տեղ մը պիտի տանինք: Մենք պիտի գանք այս հողերուն տակը պիտի մտնենք: Ահա, այդքան աչք ունինք այս հողերուն վրայ:

* * *

Եթէ ճանաչիք Հայոց Ցեղասպանութիւնը, ինձի ի՞նչ օգուտ, դուք պիտի օգտւիք, դո'ւք մարդ պիտի ըլլաք: Ես իմ պապերուս ցաւը, իրականութիւնը կը շալկեմ, յաւիտիանս յաւիտենից պատիւովս կը տանիմ, բայց ձեզի ի՞նչ պիտի ըլլա: Եթէ չի ճանաչէք, այսպէս պիտի մնաք: Անգամ մը եւս պիտի գործէք: Հայերը ջարդեցիք, հիմա քուրդերը պիտի ջարդէք: Աս է իրականութիւնը:

* * *

Ես որեւէ ազգի՝ ոչ ֆրանսացիներէն, ոչ գերմանացիներէն, ոչ ամերիկացիներէն Ցեղասպանութեան ճանաչման նկատմամբ աշխատանք չեմ տարած եւ չեմ տանիր, որովհետեւ իրենց երբեք չեմ վստահած, չեմ վստահիր ալ…:

* * *

Այո, երբեմն, մարդ եմ, կը վախնամ: Դժւարութիւններ կապրիմ այդ երկրին մէջ: Երբեմն սպառնալիքները կը հասնին ոչ թէ իմ անձիս, այլ մինչեւ իմ ընտանիքիս: Այդ ատեն կը վախնամ: Ես ունիմ իմ իրաւունքը իմ հերոսութիւնը ընելու, բայց կրնա՞մ արդեօք զաւակիս անունով ալ հերոսութիւն ընել: Երբեմն կը մտածեմ՝ առնեմ զաւակներս, դուրս երթամ, բայց մինչեւ այսօր չգացի՝ մնացի: Տեսնենք՝ ասկէ վերջ…:  

* * *

Եթէ դուք կը կարծէք, որ Թուրքիայի հասարակութիւնը իրականութիւնը գիտէ եւ կուրանայ, այդպէս շարունակեցէք: Ո'չ, իրականութիւնը չի գիտէր: Ինչ-որ գիտէ, անիկայ կը պաշտպանէ: Ուրեմն, ձերը՝ չեմ գիտէր, բայց իմ առաջին պարտականութիւնս անոնց իրականութիւնը գիտցնելն է: Այս ուղղութեամբ կաշխատինք մենք Թուրքիո մէջ, ասոր համար ալ պետականութիւնը մեզի չի վարձատրեր: Այո', երբեմն կը վարձատրէ՝ բանտարկելով, կամ դատապարտելով:

ԱՐԱԶ ԳԱՅՄԱԳԱՄԵԱՆ

«Yerkir.am»

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։