Հա
20/01/2019 - 09:10

Թուրք դրամատուրգը Դինքի մահւան տարելիցին յուզիչ նամակ է գրել

Պոլսահայ մտաւորական Հրանտ Դինքի սպանութեան 12-րդ տարելիցին յայտնի թուրք գրող եւ դրամատուրգ Ադալեթ Աղաօղլուն յուզիչ նամակ է յղել Դինքի ընտանիքին ու նրա հիմնադրած «Ակօս» պարբերականին: 

«alikonline.ir» - Պոլսահայ մտաւորական Հրանտ Դինքի սպանութեան 12-րդ տարելիցին յայտնի թուրք գրող եւ դրամատուրգ Ադալեթ Աղաօղլուն յուզիչ նամակ է յղել Դինքի ընտանիքին ու նրա հիմնադրած «Ակօս» պարբերականին: «Արմէնպրես»-ը ներկայացնում է «Ակօս»-ում հրապարակւած նամակն ամբողջութեամբ.

«Շատ-շատ սիրելի Հրանտ Դինքի ընտանիք, «Ակօս» պարբերական…

Հրանտ Դինք, եղբայրս, քեզ մի պահ անգամ չեմ մոռանում: Ես քեզ յիշում եմ կենդանութեան օրօք՝ խաղաղութեանը նւիրւած ժողովներին, մեր կողքին կանգնած: Կարեւոր էր, որ նման թեմաների վերաբերեալ խօսէր քեզ նման բաց հայեացքով, բռնութեանը դէմ եւ խաղաղութեանը կողմ կեցւածք ունեցող մէկը: Ոչ մի րոպէ մտքիցս դուրս չի գալիս: Այնքան գեղեցիկ էիր խօսում, որ հաւատայ՝ քեզ ամէն անգամ ոգեւորւածութեամբ ուզում էի գրկել: Ափսոս, շատ ափսոս: Քեզ մեզնից բռնութիւնը հեռացրեց: Միշտ բռնութեանը դէմ էի, իսկ այն բանից յետոյ, ինչ բռնութեան պատճառով քեզ կորցրինք, շատ աւելի վստահ դարձայ այդ համոզմունքիս մէջ:

Սիրելի Հրանտ, երբ մի օր լսեցի, որ քեզ ուզում են դատեն, անմիջապէս կանգնեցի «Ակօս»-ի առաջ, քո կողքին: Բղաւում էի. «Քեզ ոչ ոքի չեմ տայ»: Միասին փորձում էինք թոյլ չտալ քո բանտարկումը: Ինչ ափսոս, որ բռնութեանը զոհ գնացիր: Քեզ շատ եմ կարօտում, Հրանտ Դինք:

Ա՜խ, իմ Հրանտ Դինք: Ես եւ ամուսինս խոնարհւում էինք քո յիշատակի ու մեծութեան առջեւ: Յուլիսին կորցրեցի քո հանդէպ մեծ յարգանքով լցւած ամուսնուս: Այդպիսով, աստիճանաբար աւելի փոքրացայ, սակայն դիմանում եմ: Ձեր երկուսի յիշատակին լաւագոյնը, որ կարող եմ անել, դա սեփական մտքերիցս չհրաժարւելն ու իմ ճանաչած ճանապարհով առաջ ընթանալն է»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։