Հա
26/01/2019 - 09:00

Ռումինահայոց միութիւնը նշում է հիմնադրման 100-ամեայ յոբելեանը

Ռումինահայոց միութիւնը յունւարի 25-ին նշում է իր հիմնադրման հարիւրամեայ յոբելեանը:

«alikonline.ir» - Ռումինահայոց միութիւնը յունւարի 25-ին նշում է իր հիմնադրման հարիւրամեայ յոբելեանը: «Արմէնպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին գրառում է կատարւել Ռումինիայում ՀՀ դեսպանութեան ֆէյսբուքեան էջում։

«Ռումինիայի Հայոց միութիւնը պատմական առանձնայատուկ եւ կարեւոր նշանակութիւն ունի թէ՛ ռումինահայերի, թէ՛ ողջ հայ ժողովրդի համար։ 1915 թ. Հայոց Ցեղասպանութիւնից մազապուրծ եղած հայ փախստականներին օգնելու նպատակով՝ 1919 թ. յունւարի 25-ին ձեւաւորւած Ռումինահայերի միութիւնը, Ռումինիայի կառավարութեան օժանդակութեամբ, աջակցութիւն ցուցաբերեց տասնեակ հազարաւոր հայ փախստականներին՝ տալով նրանց ապաստան ու Ռումինիայի քաղաքացիութիւն:

Պատմական եւ քաղաքական իրողութիւնների պատճառով իր գործունէութիւնը դադարեցրած Ռումինահայոց միութիւնը 1990 թ. վերստեղծւեց ու նոր շունչ ստացաւ, յատկապէս, ներկայիս Միութեան նախագահ, Ռումինիայի յայտնի հասարակական եւ քաղաքական գործիչ, Ռումինիայի խորհրդարանի պատգամաւոր Վարուժան Ոսկանեանի անմիջական ջանքերի շնորհիւ:

Հաւատարիմ մնալով իր հիմնադրման սկզբունքներին՝ այս տարիների ընթացքում Միութիւնը շարունակել է մնալ ազգային ինքնութեան եւ հայապահպանութեան լրջագոյն գործօն ռումինահայ համայնքի համար:

Օգտւելով առիթից`Ռումինիայում Հայաստանի Հանրապետութեան դեսպանութիւնն ի սրտէ շնորհաւորում է Ռումինահայոց միութեան ղեկավարներին եւ ողջ ռումինահայութեանը՝ մաղթելով ամենայն բարիք ու նորանոր ձեռքբերումներ Ձեր` ազգային դաստիարակութեան եւ ազգապահպանութեան իւրօրիակ գործում»,- ասւած է գրառման մէջ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։