Հա
30/01/2019 - 14:20

Կալիֆորնիայում հայկական վարժարանի սաները իւրայատուկ ձեւով են պատասխանել հաստատութեան վրայ թուրքական դրօշների փակցման սկանդալային դէպքին

Կալիֆորնիայի հարաւում գտնւող «Սրբոց Նահատակաց Ֆերահեան ազգային վարժարան»-ի սաները իւրայատուկ ձեւով են պատասխանել անյայտ անձի կողմից կրթական հաստատութեան նկատմամբ կատարւած վանդալիզմի ակտին, մասնաւորապէս՝ թուրքական դրօշների փակցման սկանդալային դէպքին:

«alikonline.ir» - Կալիֆորնիայի հարաւում գտնւող «Սրբոց Նահատակաց Ֆերահեան ազգային վարժարան»-ի սաները իւրայատուկ ձեւով են պատասխանել անյայտ անձի կողմից կրթական հաստատութեան նկատմամբ կատարւած վանդալիզմի ակտին, մասնաւորապէս՝ թուրքական դրօշների փակցման սկանդալային դէպքին:

Ինչպէս նշում է «Ասպարէզ»-ը, դրան ի պատասխան վարժարանի սաները շէնքի տարբեր մասերում, ինչպէս նաեւ դարպասներին փակցրել են հայկական եռագոյնը:

Աղբիւրը մանրամասնում է, որ անվտանգութեան տեսախցիկների արձանագրած կադրերում երեւում է, որ լուսադէմին՝ ժամը 4-ին, դիմակաւորւած անձը մօտեցել է «Սրբոց Նահատակաց Ֆերահեան ազգային վարժարան»-ին ու սկսել թուրքական դրօշներ կախել:

Նոյնպիսի դէպք է տեղի ունեցել նաեւ ՀԲԸՄ Մանուկեան-Դեմիրճեան վարժարանում: Այժմ ոստիկանութիւնը երկու դէպքն էլ հետաքննում է:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։