Հա
31/01/2019 - 08:50

Պատւաբեր յարգանք համեստ զինւորին

Ֆիդայական շարժման ներկայացուցիչներին նւիրւած Կոմսի յուշերում անդրադարձ կայ Մօրուք Սամուէլի (Սամուէլ Սաֆար Պետրոսեան) գործունէութեանը: Մօրուք Սամուէլը ծնւել էր 1887 թ. Վասպուրականի Սպարկերտ-Կեղս գիւղում: Երբ թուրքերի կողմից գրեթէ ամբողջովին կոտորւել էր նրա հարազատ գիւղի հայ բնակչութիւնը, Սամուէլը կարողացել էր փրկւել, ապաստանելով քրդերի մօտ, իսկ յետոյ, դարձել էր անւանի հայդուկ, ով նաեւ գտել ու սպանել էր իր գերդաստանը վերացնող թուրք մարդասպաններին:

«alikonline.ir» - Ֆիդայական շարժման ներկայացուցիչներին նւիրւած Կոմսի յուշերում անդրադարձ կայ Մօրուք Սամուէլի (Սամուէլ Սաֆար Պետրոսեան) գործունէութեանը: Մօրուք Սամուէլը ծնւել էր 1887 թ. Վասպուրականի Սպարկերտ-Կեղս գիւղում: Երբ թուրքերի կողմից գրեթէ ամբողջովին կոտորւել էր նրա հարազատ գիւղի հայ բնակչութիւնը, Սամուէլը կարողացել էր փրկւել, ապաստանելով քրդերի մօտ, իսկ յետոյ, դարձել էր անւանի հայդուկ, ով նաեւ գտել ու սպանել էր իր գերդաստանը վերացնող թուրք մարդասպաններին:

Վերջին նահանջի ընթացքում, անւանի ֆիդային, Անդրանիկ Շաւոյեանի խմբում ընդգրկւած մարտընկերների հետ հանգրւանել էր Իրաքում: Սկզբնապէս հաստատւել էր Բասրայում, ապա, Էրգրին աւելի մօտ լինելու նպատակով, տեղափոխւել էր Բաղդադ, որտեղ մահկանացուն էր կնքել 1932 թ. փետրւարի 29-ին: Կոմսը Մօրուք Սամուէլի մասին պատումն աւարտում է հետեւալ խօսքերով, թէ կեանքի վերջին օրերին մենակ մնացած նւիրեալ ֆիդայու շիրիմին ո՞վ պիտի գնայ այցի նրա ընկերներից, ո՞վ պէտք է խունկ ծխեցնի, աղօթք անի, Էրկրից հող բերի եւ լցնի Սամուէլի գերեզմանի վրայ:

Կարդալով Կոմսի այս խօսքերը եւ ազդւելով դրանցից` Բասրայի հայկական համայնքի ատենապետ Խաժակ Վարդանեանը որոշում է Իրաք վերադառնալուն պէս փնտրել եւ գտնել մոռացութեան մատնւած քաջ ֆիդայու շիրիմը եւ կեանքի կոչել Կոմսի պատգամը: Մէկ տարւայ փնտրտուքից յետոյ Բաղդադում գտնում է գերեզմանը, մաքրում է մոլախոտերից շիրմաքարը: Այժմ մտահոգութիւնն ուրիշ էր. ինչպէ՞ս  կարող էր կազմակերպել Մօրուք Սամուէլի աճիւնի տեղափոխութիւնը քաղաքի հայկական եկեղեցու բակ եւ այն ամփոփել խաչքարի հսկողութեան ներքոյ հանգչող այլ զինապարտ ֆիդայիների` Լեւոն Շաղոյեանի ու Ազատ Սիմոնեանի կողքին: Այդ գործի թոյլտւութիւնն առնում է ազգային  ու եկեղեցական մարմիններից: Մէկնում է Արեւմտեան Հայաստան: Սուլուխի կամրջի մօտից մէկ ափ հող է բերում, որին խառնում է Էջմիածնից վերցրած հողը եւ Արագածի գագաթից քարակտորը:

2018 թ. վերջոյ ի կատար է ածում հոգու պարտքը: Հայաստանի Առաջին Հանրապետութեան 100-ամեակի միջոցառումների շրջանակում Մայիսի 28-ին տեղի է ունեցել Մօրուք Սամուէլի աճիւնի տեղափոխման պաշտօնական արարողութիւնը, որին, համայնքի անդամներից բացի, մասնակցել են կառավարութեան ներկայացուցիչներ նոյնպէս:

Խաժակ Վարդանեանի խիղճն այժմ հանգիստ է, քանի որ գիտակցում է, թէ իր արածով երախտապարտ է եղել բոլոր ֆիդայիներին: Նրանց սխրագործութիւնների եւ մղած զինւած պայքարի շնորհիւ Ցեղասպանութիւնից փրկւեցին տասնեակ հազարաւոր հայեր, որոնցից շատերն ապաստանեցին նաեւ Իրաքում եւ այլ երկրներում:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։