Հա
04/02/2019 - 10:10

«Ասպարէզ». «Յորդանանի արքայի հայ լուսանկարչի ժառանգները պատմել են իրենց պապի ուշագրաւ պատմութիւնը»

«Ասպարէզ» պարբերականն անդրադարձել է Յորդանանում բնակւող հայ ընտանիքի պատմութեանը, որին ծանօթացել է յօդւածի հեղինակ Քեթրին Եսայեանը Յորդանան կատարած այցելութեան ընթացքում:

«alikonline.ir» - «Ասպարէզ» պարբերականն անդրադարձել է Յորդանանում բնակւող հայ ընտանիքի պատմութեանը, որին ծանօթացել է յօդւածի հեղինակ Քեթրին Եսայեանը Յորդանան կատարած այցելութեան ընթացքում: Այս մասին գրում է «Tert.am»-ը:

Վերջինս ծանօթացել է Ակաբա քաղաքում բնակւող Րաֆֆի եւ Լեւոն եղբայրների հետ, որոնք քաղաքում լաւ յայտնի լուսանկարչական խանութ ունեն, որը հիմնել է նրանց պապը:

Նրանց պապը՝ Յակոբ Թորոս Կիրակոսեանը, ծնւել է 1915-ին Թուրքիայում: Հետագայում նա յայտնւել է Լիբանանի որբանոցներից մէկում: 15 տարեկանում հեռանալով որբանոցից՝ որպէս աշակերտ աշխատանքի է անցել Բէյրութի «Kodak» խանութում:

Իւրացնելով լուսանկարչական արւեստի հմտութիւնները եւ տաղանդաւոր լուսանկարիչ դառնալով՝ նա որոշում է ճամփորդել: Անցնելով Սիրիայի, Իրաքի, Իրանի տարածքով՝ հանգրւանել է Յորդանանում, որտեղ դարձել է բանակի լուսանկարիչը:   

Հաստատւելով Ակաբայում՝ վերջինս ամուսնացել է Արշալոյսի հետ, որի ծնողները Ցեղասպանութեան տարիներին գաղթել էին Ամման: Նրանք ունեցել են 2 որդի եւ 2 դուստր: Թէեւ նրանք քաղաքում բնակւող միակ հայ ընտանիքն էին, յաջողացրել են պահպանել հայկական աւանդոյթներն ու լեզուն:

«Լեւոնն ու Րաֆֆին էլ հոյակապ հայերէն են խօսում: Թէեւ տարածքում որեւէ հայկական դպրոց չկայ, ընտանիքում ջանացել են, որ երեխաները հայերէն խօսեն»,- գրում է Քեթրին Եսայեանը:

Նրանց պապը ժամանակին դարձել է Յորդանանի նախկին թագաւոր Հուսէյն Բին Թալալի՝ ներկայիս արքայի հօր անձնական լուսանկարիչը: Թէեւ նրա ժառանգներն այսօր արքայի լուսանկարիչները չեն, այժմ էլ լուսանկարում են արքային, երբ վերջինս այցելում է Ակաբա:

Իսկ նրանց խանութն այնքան յայտնի է շրջանում, որ անգամ խանութի փողոցը մարդիկ ճանաչում են որպէս «Յակոբի ֆոտոյի փողոց»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։