Հա
05/02/2019 - 09:40

Փետրւարի 5-ին Ստամբուլի Մաբեթ փողոցը կրկին կը վերանւանւի Տատեան փողոց

Թուրքիայի Ստամբուլ քաղաքի Բաքըրքոյ շրջանի համայնքապետարանը տեղի բնակչութեան պահանջով միաձայն որոշել է Մաբեթ փողոցը վերանւանել Տատեան փողոց։ Որոշումը կիրագործւի փետրւարի 5-ին։

«alikonline.ir» - Թուրքիայի Ստամբուլ քաղաքի Բաքըրքոյ շրջանի համայնքապետարանը տեղի բնակչութեան պահանջով միաձայն որոշել է Մաբեթ փողոցը վերանւանել Տատեան փողոց։ Որոշումը կիրագործւի փետրւարի 5-ին։ Գրում է «Ermenihaber.am»-ը՝ յղում անելով «Sondakika.com»-ին:

Բաքըրքոյի շրջանի Զէյինլիք թաղամասի Մաբեթ փողոցում, որտեղ գտնւում են հայկական Սուրբ Աստւածածին եկեղեցին եւ Դադեան հայկական վարժարանը, «Տատեան» անունը կրող ցուցատախտակ կամրացւի։

Բաքըրքոյի համայնքապետ Բիւլենթ Քերիմօղլուն յիշեցրել է, որ Յովհաննէս Տատեանը Օսմանեան կայսրութեան ժամանակաշրջանում հիմնել է Բէյքոզի թղթի գործարանը, Էյուբի տեքստիլի գործարանը, Հերեքէյի տեքստիլի գործարանը, Զէյթինբուրնուի դարբնոցը եւ Իզմիթի տեքստիլի գործարանը։

«Բաքըրքոյի մեր քաղաքացիների պահանջով եւ Բաքըրքոյի համայնքապետարանի կողմից միաձայն ընդունւած որոշման համաձայն Մաբեթ փողոցը կը վերանւանւի Տատեան փողոց»,- յայտարարել է Քերիմօղլուն։

Յիշեցնենք, որ աւելի վաղ էլ նշւած փողոցը Բաքըրքոյի համայնքապետարանի որոշմամբ անւանւել էր Տատեան փողոց, սակայն որոշումն այնուհետեւ չեղարկւել էր, քանի որ Ստամբուլի քաղաքապետարանը չէր վաւերացրել այն։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։