Հա
06/02/2019 - 09:25

Թուրքական դատարանը կրկին «Սանասարեան հանը» վերադարձրել է պետութեանը

Թուրքիայի վճռաբեկ դատարանը նոր որոշումով «Սանասարեան հանը» հետ է վերադարձել Թուրքիայի «Հիմնադրամների վարչութեանը»։

«alikonline.ir» - Թուրքիայի վճռաբեկ դատարանը նոր որոշումով «Սանասարեան հանը» հետ է վերադարձել Թուրքիայի «Հիմնադրամների վարչութեանը»։

Ըստ «News.am»-ի՝ ինչպէս տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակօս»-ը, նոյն վճռաբեկ դատարանը 2017-ին որոշում էր կայացրել որ «Սանասարեան հանը» պատկանում է հէնց հայկական «Սանասարեան հան» հիմնադրամին եւ այն վերադարձրել հայերին։ Սակայն Թուրքիայի «Հիմնադրամների վարչութիւնը» բողոքարկել է այդ որոշումը եւ դատարանը արդէն այս անգամ որոշել, որ այն վերադարձւում է «Հիմնադրամների վարչութեանը»։

Հայկական կողմի  փաստաբան Ալի Էլիբէյօղլուն նշել է, որ դատարանի որոշումը բողոքարկելու է Սահմանադրական դատարան։

Նշենք, որ «Սանասարեանի հանի» վերադարձի համար արք. Արամ Աթեշեանը դատարան էր դիմել դեռեւս 2014-ի յուլիսի 3-ին։

«Սանասարեան հանը» կառուցւել է հայ բարեգործ Մկրտիչ Սանասարեանի կողմից 1895 թւականին։ Շէնքի ճարտարապետն է եղել Յովսէփ Ազնաւուրը։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։