Հա
06/02/2019 - 10:30

Նիկոլայ Ազնաւուրը Էմանուէլ Մակրոնին դուդուկ է նւիրել

Փետրւարի 5-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնը մասնակցել է Ֆրանսիայի հայկական կազմակերպութիւնների համակարգող խորհրդի տարեկան ընթրիքին, որտեղ իր ելոյթում յայտարարել է, որ Ապրիլի 24-ը կը դառնայ Հայոց Ցեղասպանութեան յիշատակման ազգային օր։

«alikonline.ir» - Փետրւարի 5-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնը մասնակցել է Ֆրանսիայի հայկական կազմակերպութիւնների համակարգող խորհրդի տարեկան ընթրիքին, որտեղ իր ելոյթում յայտարարել է, որ Ապրիլի 24-ը կը դառնայ Հայոց Ցեղասպանութեան յիշատակման ազգային օր։

Մակրոնը նաեւ յարգանքի տուրք է մատուցել 2018 թ.-ի հոկտեմբերի 1-ին կեանքից հեռացած Շառլ Ազնաւուրին ու յունւարի 26-ին կեանքից հեռացած Միշէլ Լեգրանին։ Ըստ «Panorama.am»-ի՝ այս մասին տեղեկանում ենք «Le Point»-ից։

Ճաշին ներկայ է եղել նաեւ Շառլ Ազնաւուրի որդին՝ Նիկոլայ Ազնաւուրը։ Նիկոլան Մակրոնին նւիրել է ծիրանի փայտից պատրաստւած աւանդական հայկական դուդուկ։

Ներկաները դիտել են Շառլ Ազնաւուրի մասին պատմող տեսանիւթը, լսել նրա «Les Émigrants»՝ իմիգրանտները երգը։ Տեսանիւթն աւարտւում է Երեւանում գտնւող Շառլ Ազնաւուրի կեցավայրի նկարով։

Յիշեցնենք, որ Էմանուէլ Մակրոնը 2018 թ.-ի հոկտեմբերին Հայաստանում մասնակցում էր Ֆրանկոֆոնիայի միջազգային գագաթնաժողովին եւ այստեղ եւս մասնակցեց Շառլ Ազնաւուրին նւիրւած յարգանքի միջոցառումներին։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։