Հա
12/02/2019 - 11:00

Մահացել է յայտնի պատմաբան Անահիտ Տէր-Մինասեանը

Փարիզում երկարատեւ հիւանդութիւնից յետոյ 86 տարեկանում մահացել է պատմաբան Անահիտ Տէր-Մինասեանը։ Վերջինս յայտնի գիտնական էր, Սորբոնի համալսարանի եւ Սոցիալական գիտութիւնների բարձրագոյն դպրոցի դասախօս։ 

«alikonline.ir» - Փարիզում երկարատեւ հիւանդութիւնից յետոյ 86 տարեկանում մահացել է պատմաբան Անահիտ Տէր-Մինասեանը։ Վերջինս յայտնի գիտնական էր, Սորբոնի համալսարանի եւ Սոցիալական գիտութիւնների բարձրագոյն դպրոցի դասախօս։ Ուսումնասիրում էր Հայաստանի, հայկական հարցի, Անդրկովկասում ազգային յարաբերութիւնների պատմութիւնները: Մի քանի գրքերի, այդ թւում՝ Հայաստանի Առաջին Հանրապետութեանը նւիրւած ուսումնասիրութիւնների հեղինակ է։

Անահիտ Տէր-Մինասեանը ակտիւ դերակատարութիւն է ունեցել ֆրանսահայ հասարակական-քաղաքական կեանքում։ Նա Հայկական ազատագրական պայքարի երեւելի դէմքերից մէկի` Օսմանեան խորհրդարանի պատգամաւոր Գեղամ Տէր-Կարապետեանի թոռնուհին էր, նաեւ Հայաստանի Առաջին Հանրապետութեան ռազմական նախարար, ազատագրական պայքարի երեւելի գործիչ Ռուբէն Տէր-Մինասեանի հարսը։

Յարակից լուրեր

  • Երախտաշատ Անահիտ Տէր Մինասեանի Մահուան Առիթով
    Երախտաշատ Անահիտ Տէր Մինասեանի Մահուան Առիթով

    Մահը միշտ տխուր է: Մահեր կան որոնք ընկերոջ, բարեկամի, այս պարագային Ֆրանսայի հայկական համայնքին եւ ընդհանրապէս մեր ժողովուրդին համար, տխրութենէ անդին, կորուստի զօրաւոր զգացում մը կը յուշեն: Հասարակ տեղիք է ըսել, որ պիտի զգացուի իր բացակայութիւնը հայ կեանքի մէջ, ինչպէս կը կրկնուի զանազան առիթներով:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։