Հա
12/02/2019 - 13:30

Էստուկեան. «Մակրոնի ելոյթը Թուրքիայի հայ համայնքի համար անսպասելի էր»

Ստամբուլում լոյս տեսնող «Ակօս» շաբաթաթերթի հայերէն բաժնի խմբագրապետ Բագրատ Էստուկեանը «Sputnik» Արմենիայի եթերում խօսել է Ֆրանսիայի նախագահ Էմմանուէլ Մակրոնի` Ապրիլի 24-ը Հայոց Ցեղասպանութեան զոհերի յիշատակի օր յայտարարութեան ազդեցութեան մասին։

«alikonline.ir» - Ստամբուլում լոյս տեսնող «Ակօս» շաբաթաթերթի հայերէն բաժնի խմբագրապետ Բագրատ Էստուկեանը «Sputnik» Արմենիայի եթերում խօսել է Ֆրանսիայի նախագահ Էմմանուէլ Մակրոնի` Ապրիլի 24-ը Հայոց Ցեղասպանութեան զոհերի յիշատակի օր յայտարարութեան ազդեցութեան մասին։

«Մենք, որպէս հայ համայնքի ներկայացուցիչներ, ընդամենը հետեւում ենք զարգացումներին, եւ Մակրոնի յայտարարութիւնը կարելի է ընկալել այն համատեքստում, որ Ֆրանսիան արդէն իսկ ճանաչել է Հայոց Ցեղասպանութիւնը»,-նշում է Էստուկեանը։

Նրա խօսքով` այլ նշանակութիւն ունի Ամերիկայի Միացեալ Նահանգների նախագահի ապրիլքսանչորսեան ելոյթը։ «Իւրաքանչիւր տարի թէ՛ հայերը, եւ թէ՛ թուրքերը մեծ յուզմունքով սպասում են`արդեօ՞ք ԱՄՆ-ի նախագահն իր ելոյթում կը գործածի «Ցեղասպանութիւն» բառը, թէ՞ դարձեալ կը սահմանափակւի «Մեծ եղեռն» արտայայտութեամբ»,- ընդգծում է Բագրատ Էստուկեանը։

Էստուկեանը նշում է, որ Թուրքիայում Ցեղասպանութեան թեմայով իւրաքանչիւր զարգացման դէմ հակազդեցութեան ալիք է առաջանում, ինչը եղաւ նաեւ Մակրոնի յայտարարութիւնից յետոյ։ «Այդուամենայնիւ, Ցեղասպանութիւնը ուրանալու Անկարայի քաղաքականութեանը տրւած իւրաքանչիւր հարւած մեզ համար ողջունելի է»,- ընդգծել է «Ակօս» շաբաթաթերթի հայերէն բաժնի խմբագրապետը։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։