Հա
20/02/2019 - 09:10

Մահացել է ամերիկահայ բարերար Լուիզ Մանուկեան-Սիմոնը

Փետրւարի 18-ի ուշ գիշերը, 85 տարեկան հասակում մահացել է ամերիկահայ ճանաչւած բարերար Լուիզ Մանուկեան-Սիմոնը:

«alikonline.ir» - Փետրւարի 18-ի ուշ գիշերը, 85 տարեկան հասակում մահացել է ամերիկահայ ճանաչւած բարերար Լուիզ Մանուկեան-Սիմոնը:

Նա ծնւել է 1933 մայիսի 19-ին Դետրոյթում։ Նրա հայրը յայտնի հասարակական գործիչ, Հայաստանի Հանրապետութեան ազգային հերոս, բարերար Ալեք Մանուկեանն է, ծնունդով Զմիւռնիայից, ով մեծ ներդրում է ունեցել աշխարհի հայերի համախմբման գործում։ Ալեք Մանուկեանը եղել է հայկական բարեգործական ընդհանուր միութեան՝ ՀԲԸՄ-ի 5-րդ նախագահը։

Լուիզ Մանուկեանն ամուսնացել է Արման Սիմոնի հետ եւ ապրել Մանհեթենում։ 1989 թւականին դարձել է ՀԲԸՄ նախագահ իր հօր յաջող նախագահութիւնից յետոյ։ Նա դարձել ՀԲԸՄ-ի նախագահ 1988 թւականին, Սպիտակի երկրաշարժից անմիջապէս յետոյ։ 1962 թւականին նրա ծնողները հիմնադրել են «Լուիզ Մանուկեան-Սիմոն» հիմնադրամը, որը յետագայում վերանաւանւել է «Մանուկեան-Սիմոն» հիմնադրամ։ 2007 թւականին 1.2 միլիոն դոլար ֆինանսաւորել է Միչիգանի համալսարանի հայ ուսանողներին։ 1979 թւականին Լուիզ Մանուկեան-Սիմոնը ծառայութեան է անցել Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան Արեւմտեան թեմում, եղել է առաջին կին ծառայողը։ 2000 թւականին Լուիզ Մանուկեան-Սիմոնը եւ նրա եղբայր Ռիչարդ Մանուկեանը 2 միլիոն դոլար նւիրաբերել են Երեւանի Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցու շինարարութեանը։

Լուիզ Մանուկեան-Սիմոնն ունի մէկ աղջիկ՝ Քրիստինէն, եւ երկու որդի՝ Դաւիթը եւ Մարկը։

2012 թւականի նոյեմբերի 26-ին Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսը Լուիզ Մանուկեան-Սիմոնին պարգեւատրել է Ասպետ Սուրբ Էջմիածնի շքանշանով։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։