Հա
21/02/2019 - 10:50

«Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր. Չսպիացող վէրք» գիրքն արաբալեզու ընթերցողին կներկայացնի ԼՂ հիմնահարցի ողջ պատմութիւնը

Սիրիայում Հայաստանի Հանրապետութեան նախկին դեսպան Արշակ Փոլադեանի «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր. Չսպիացող վէրք» արաբերէնով հրատարակւած գիրքն արաբալեզու ընթերցողներին կը ներկայացնի Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի ողջ պատմութիւնն ու հակամարտութեան կարգաւորման ներկայիս իրավիճակը:

«alikonline.ir» - Սիրիայում Հայաստանի Հանրապետութեան նախկին դեսպան Արշակ Փոլադեանի «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր. Չսպիացող վէրք» արաբերէնով հրատարակւած գիրքն արաբալեզու ընթերցողներին կը ներկայացնի Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի ողջ պատմութիւնն ու հակամարտութեան կարգաւորման ներկայիս իրավիճակը: «Արմէնպրես»-ի փոխանցմամբ` այս մասին փետրւարի 20-ին լրագրողների հետ զրոյցում ասաց գրքի հեղինակը:

«Երկար տարիներ արաբական տարածաշրջանում իբրեւ դեսպան աշխատելով, միշտ էլ նկատել եմ, որ կայ տեղեկատւութեան պակաս Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի վերաբերեալ: Կամ էլ այն ադրբեջանցիների կողմից եղել է նենգափոխւած: Դա ինձ ստիպեց, որ ես ձեռնարկեմ այս աշխատանքը: Այստեղ հիմնականում անդրադարձել եմ պատմական անցեալին, ներկային, կարգաւորման գործընթացին եւ յատկապէս Մերձաւոր Արեւելքում թուրքական ցեղերի տարածմանը, որը սկիզբ է առել 11-րդ դարում: Յատուկ այս բաժինը ներառել եմ, որպէսզի արաբալեզու ընթերցողի համար յստակ լինի, թէ խօսքն ինչի մասին է, որովհետեւ ադրբեջանցիներն օր ու գիշեր կեղծում են պատմութիւնը, փորձում են ցույց տալ իրենց տեղաբնիկ լինելու հանգամանքը»,- ասաց Փոլադեանը:

Գիրքն իր տեսակի մէջ առաջինն է: Այն հրատարակւել է 2018 թ. Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում:

ՀՀ Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականեանը կարեւորեց գրքի առկայութիւնը՝ նշելով, որ այն եւս մէկ անգամ ներկայացնում է մի ժողովրդի պատմութիւն, որն իր ամբողջ գոյութեան ընթացքում պայքարել է իր խաղաղութեան համար:

«Այս գրքում պատմւում է մեր ժողովրդի մասին, որը ցանկանում է անվտանգութիւն եւ խաղաղութիւն իր համար ու պատրաստ է պայքարել դրա համար: Եւ մեր վճռականութիւնը խաղաղութեան համար բաւական ամուր է»,- ասաց Մնացականեանը:

Արշակ Փոլադեանի հեղինակած «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր. Չսպիացող վէրք» գիրքը նւիրւած է Ղարաբաղեան շարժման 30-ամեակին:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։