Հա
06/03/2019 - 10:40

ԱՄՆ-ում վախճանւել է Ցեղասպանութիւնը վերապրած 104-ամեայ հայը

ԱՄՆ-ում 104 տարեկանում մահացել է յայտնի լուսանկարիչը Միլուոկիից, որը վերապրել է Հայոց Ցեղասպանութիւնը: 

«alikonline.ir» - ԱՄՆ-ում 104 տարեկանում մահացել է յայտնի լուսանկարիչը Միլուոկիից, որը վերապրել է Հայոց Ցեղասպանութիւնը: Ըստ «News.am»-ի՝ տեղեկացնում է «Milwaukee Journal Sentinel»-ը։

Արթին Հայգը կամ Հայկ Արթին Կոջաբաբեանը մահացել է մարտի 4-ին Վիսքոնսինում։ Օգոստոսին կը լրանար նրա 105 տարին։

Արթինը ծնւել է 1914 թւականին, Առաջին համաշխարհային պատերազմի սկսւելուց մօտ մէկ շաբաթ յետոյ։ Նա որբացել է, երբ 4 կամ 5 տարեկան էր։ Տղան տեսել է, թէ ինչպէս են մօրը քարշ տւել թուրք զինւորները, իսկ հայրը՝ մաթեմատիկայի պրոֆեսոր, պարզապէս անհետացել է։

Նա ապրել է քեռու հետ Կոստանդնուպոլսում, յետոյ տեղափոխւել է Մարսէլ եւ Բուէնոս Այրէս, իսկ աւելի ուշ՝ Նիւ Եօրք, ուր եկել է, երբ մօտ 10 տարեկան էր։ Նրա հեռաւոր զարմիկներից մէկը լուսանկարչատուն ունէր, այնտեղ էլ սովորել է՝ դառնալով պրոֆեսիոնալ լուսանկարիչ։

Արդէն չափահաս տարիքում նա տեղափոխւել է Վաշինգտոն, որտեղ աշխատել է «Underwood & Underwood» ընկերութեան համար։ Նա լուսանկարում էր ինչպէս հարսնացուներին, այնպէս էլ Սպիտակ տան քաղաքական գործիչներին։ Մի անգամ նրան յաջողւել է լուսանկարել Ֆրանկլին Ռուզւելտին։

Նա ունի չորս աղջիկ, ինը թոռ, 17 ծոռ եւ ծոռնուհի։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։