Հա
06/03/2019 - 13:00

Հայերն այս թաղամասի իսկական տէրերն են. թուրք թաղապետի թեկնածու

Ստամբուլ քաղաքի Ֆաթիհ թաղամասի թաղապետի թեկնածու, իշխող Արդարութիւն եւ զարգացում կուսակցութեան անդամ Էրգիւն Թուրանը քարոզարշաւի շրջանակներում այցելել է հայկական Սուրբ Գէորգ եկեղեցի եւ հանդիպել վերջինիս ֆոնդի ղեկավարների հետ:

«alikonline.ir» - Ստամբուլ քաղաքի Ֆաթիհ թաղամասի թաղապետի թեկնածու, իշխող Արդարութիւն եւ զարգացում կուսակցութեան անդամ Էրգիւն Թուրանը քարոզարշաւի շրջանակներում այցելել է հայկական Սուրբ Գէորգ եկեղեցի եւ հանդիպել վերջինիս ֆոնդի ղեկավարների հետ: Այնուհետեւ այցելելով հայկական «Սահակեան-Նունեան» նախակրթարան, խոստացել է ընտրութիւններից յետոյ զբաղւել դպրոցի ինտերակտիւ գրատախտակների խնդրի լուծմամբ: Ըստ «Yerkir.am»-ի՝ յայտնում է «Haberler.com» կայքը:

Այցելութեան ընթացքում Թուրանը նշել է. «Հայերը Թուրքիայի իսկական անդամներն են: Մեր հայ քաղաքացիները այստեղի իսկական տէրերն են հիմնադրումից յետոյ: Մենք եղբայրաբար ստեղծել ենք այս մշակոյթը, կարգի բերել այն, միասնաբար այս երկիրը բերել ենք այս օրւան: Գուցէ ընթացքում խնդիրներ են ծագել, բայց այդ խնդիրները այս երկրում ապրած ցանկացած մարդու վերաբերւել է: 1453 թ.-ից ի վեր այս հողերում հայ արւեստագէտները մեծ ջանք են թափել: Հնուց այստեղ ապրող ընկերներ ունենք: Բոլորս մի ընտանիք ենք: Սա ի սրտէ եմ ասում, լաւ է, որ կաք, այս վայրը կենդանացնում էք դուք»:

Նշենք, որ Ֆաթիհ թաղամասը Ստամբուլի ամենահին թաղամասներից մէկն է, գտնւում է եւրոպական հատւածում, բուն Կոստանդնուպոլսի տարածքը: Այստեղ են դեռեւս բնակւում հայերի, յույների, հրեաների փոքրաթիւ համայնքների ներկայացուցիչների մի մասը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։