Հա
09/03/2019 - 08:50

Վախճանւել է Պոլսոյ պատրիարք Մեսրոպ արք. Մութաֆեանը

62 տարեկան հասակում, երէկ՝ մարտի 8-ին մահացել է Պոլսոյ հայոց 84-րդ պատրիարք Մեսրոպ Բ արք. Մութաֆեանը:

«alikonline.ir» - 62 տարեկան հասակում, երէկ՝ մարտի 8-ին մահացել է Պոլսոյ հայոց 84-րդ պատրիարք Մեսրոպ Բ արք. Մութաֆեանը:

Սրբազան Հօր մահը վրայ է հասել երկարատեւ հիւանդութիւնից յետոյ: Նա երկար ժամանակ կոմայի մէջ էր գտնւում:

Մեսրոպ Բ արք. Մութաֆեանը ծնւել է Ստամբուլում 1956 թ. յունիսի 16-ին: Պոլսոյ հայոց պատրիարք էր ընտրւել 1998 թ. հոկտեմբերի 14-ին, սակայն 10 տարի առաջ նրա մօտ յայտնաբերւել էին դիմային տկարամտութեան ախտանշաններ (Dementia): 2008 թ. յայտնաբերւած հիւանդութեան պատճառով այլեւս չի կարողացել կատարել պարտականութիւնները:

2008 թ. նրան փոխանորդ է նշանակւել Արամ արք. Աթեշեանը: Մութաֆեանի` պատրիարքական պարտականութիւնները կատարել չկարողանալուց յետոյ Պոլսի պատրիարքի աթոռի համար ներհամայնքային խնդիրներ էին առաջացել, որին անգամ միջամտել էր պետութիւնը: 

Մեսրոպ արք. Մութաֆեանի յուղարկաւորութեան արարողութիւնը նախատեսւում է յաջորդ կիրակի:

Պոլսոյ հայոց 84-րդ պատրիարքի մահւան կապակցութեամբ ցաւակցական ուղերձներ են յղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանն ու Մայր Աթոռ Ս. Էջմիածինը:

Նրա մահը ցաւակցել են նաեւ Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանն ու Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախկին խօսնակ, Ստամբուլի քաղաքապետի թեկնածու Բինալի Եըլդըրըմը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։