Հա
16/03/2019 - 10:20

Բելգիայի հայ համայնքն ընտրել է նոր գործադիր մարմին

Բելգիայի հայ համայնքի ներկայացուցիչների Վեհաժողովը փետրւարի 28-ին ընտրել է իր նոր գործադիր մարմնին՝ Բելգիայի հայերի Կոմիտէն:

Բելգիայի հայ համայնքի ներկայացուցիչների Վեհաժողովը փետրւարի 28-ին ընտրել է իր նոր գործադիր մարմնին՝ Բելգիայի հայերի Կոմիտէն:

Սոյն Կոմիտէն նախագահում է Նիկոլա Դաւիդեան, իսկ անդամներն են՝ Պետրոս Պետրոսեանը, Կարոլ Արիսեանը, Սելինա Սեւիմը, Գարօ Բարդակչեանը, Գարօ Գարաբեդը, Յարութ Շիրինեանը, Մարիամ Կլջեանը, Լոռի Մահմուրեանը, Վագա Մարտիրոսեանը, Մարիամ Ներսեսեանը եւ Սերգէյ Վարդանեանը: Այն յաջորդում է Կարէն Թադէոսեանի նախագահած Կոմիտէին: Բելգիայի հայերի Կոմիտէն հայերի միասնական ներկայացուցչութիւնն է, յատկապէս երկրի իշխանութիւնների հետ յարաբերութիւններում՝ արտացոլելու իրենց բազմազանութիւնը:

Բելգիայի հայ համայնքը ձեւաւորւել է 1922 թ.-ին՝ ներկայացնելու 1915 թ.-ի Ցեղասպանութեան հետեւանքով երկիր գաղթած հայերին: 1970 թ.-ից սկսած, Լիբանանից, Թուրքիայից, Հայաստանից եւ ի վերջոյ Սիրիայից ժամանած հայ փախստականները միացան փոքրիկ համայնքին: Այժմ, ընդհանուր առմամբ, հայկական ծագում ունեցող Բելգիայի քաղաքացիների ու կացութիւն ունեցող բնակիչների թիւը հասնում է մօտաւորապէս 30 հազարի:

Բելգիայում հայկական համայնքային ինստիտուտները ներկայացնում են միասնական եւ ժողովրդավարական բնոյթ կրող մոդել: Վեհաժողովը եւ Բելգիայի հայերի Կոմիտէն ի սկզբանէ ունեն առաքելութիւն պահպանել եւ ներկայացնել հայկական քաղաքակրթութեան ժառանգութիւնը, որի մեծ մասը ոչնչացւել է 20-րդ դարում՝ Թուրքիայում, ինչպէս նաեւ Մերձաւոր Արեւելքում եւ Արեւելեան Եվւրոպայում:

Բելգիայի հայ համայնքը աւելի քան հազար տարւայ պատմութիւն ունեցող սփիւռքի բաղադրիչներից մէկն է: Այսօր, այդ սփիւռքը ներկայ է հինգ մայրցամաքներում, ամբողջովին մասնակցել է Եւրոպայի զարգացմանը, սակայն քչերն են տեղեակ իր պատմութեանը: Այդ սփիւռքի աւանդոյթները հեշտացրել են հայերի արագ ինտեգրումը Բելգիայում:

Բրիւսէլ, մարտի 11 2019 թ.

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։