Հա
17/03/2019 - 13:40

Ստամբուլում վերջին հրաժեշտն են տալիս Պոլսոյ Հայոց 84-րդ պատրիարք Մեսրոպ Մութաֆեանին

Ստամբուլահայ համայնքը վերջին հրաժեշտն է տալիս Պոլսոյ Հայոց 84-րդ պատրիարք Մեսրոպ Մութաֆեանին, նրա աճիւնը դրւած է Ստամբուլի Սուրբ Մարիամ Աստւածածին մայր եկեղեցում, արարողութիւնը ուղիղ միացմամբ հեռարձակում է տեղի հայկական «Luys TV» ալիքը։

«alikonline.ir» - Ստամբուլահայ համայնքը վերջին հրաժեշտն է տալիս Պոլսոյ Հայոց 84-րդ պատրիարք Մեսրոպ Մութաֆեանին, նրա աճիւնը դրւած է Ստամբուլի Սուրբ Մարիամ Աստւածածին մայր եկեղեցում, արարողութիւնը ուղիղ միացմամբ հեռարձակում է տեղի հայկական «Luys TV» ալիքը։ Տեղեկացնում է «Tert.am»-ը:

Յայտնի է, որ պատրիարք Մութաֆեանի աճիւնն այսօր կամփոփւի Ստամբուլի Շիշլի շրջանի հայկական գերեզմանատանը։

Մեսրոպ Մութաֆեանը կեանքից հեռացել է մարտի 8-ին՝ 63 տարեկան հասակում։ Պոլսոյ Հայոց պատրիարքը ծանր հիւանդութեան պատճառով շուրջ 10 տարի գտնւում էր կոմայի մէջ։ Տարիներ շարունակ նրա պարտականութիւնները կատարել է պետութեան կողմից որպէս պատրիարքի փոխանորդ նշանակւած Արամ արքեպիսկոպոս Աթեշեանը, ինչը դժգոհութեան պատճառ է դարձել ստամբուլահայ համայնքի մեծ մասի շրջանում։

Այժմ ակնկալւում է, որ Մեսրոպ Մութաֆեանի մահից յետոյ համայնքը կը կարողանայ ընտրել իր նոր հոգեւոր առաջնորդին ժողովրդական ընտրութեան միջոցով:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։