Հա
19/03/2019 - 12:50

Իտալիայի Լացիօ մարզն ընդունել է Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչող բանաձեւ

Ինչպէս «Հայերն այսօր»-ին յայտնում են Հռոմի հայ համայնքի խորհրդից, մարտի 18-ին Իտալիայի Լացիօ մարզի խորհրդարանը միաձայն ընդունել է Հայոց Ցեղասպանութեան պատմական իրողութիւնը ճանաչող բանաձեւ, որով խորհրդարանի անդամները զօրակցութիւն եւ աջակցութիւն են յայտնում հայ ազգի զաւակներին, պատմական ճշմարտութեան համար նրանց մղած պայքարին ու մարդու իրաւունքների պաշտպանութեանն ուղղւած ջանքերին:

«alikonline.ir» - Ինչպէս «Հայերն այսօր»-ին յայտնում են Հռոմի հայ համայնքի խորհրդից, մարտի 18-ին Իտալիայի Լացիօ մարզի խորհրդարանը միաձայն ընդունել է Հայոց Ցեղասպանութեան պատմական իրողութիւնը ճանաչող բանաձեւ, որով խորհրդարանի անդամները զօրակցութիւն եւ աջակցութիւն են յայտնում հայ ազգի զաւակներին, պատմական ճշմարտութեան համար նրանց մղած պայքարին ու մարդու իրաւունքների պաշտպանութեանն ուղղւած ջանքերին:

Հռոմի հայ համայնքի խորհրդի նախաձեռնութեամբ պատրաստւած բանաձեւը խորհրդարան է ներկայացրել Լացիօ մարզի խորհրդարանի անդամ Սերջօ Փիրոցցին, որն այս առիթով հայ համայնքին ուղղած իր նամակում նշել է, թէ ցանկանում է, որ այս քայլը հանդիսանայ՝ որպէս ճշմարտութեան ու զորակցութեան յանձնառու ու անկեղծ արտայայտութիւն՝ ի նպաստ մի ազգի, որի անդամները զոհ են գնացել տեղահանութիւնների ու ահռելի ջարդերի:

Սերջօ Փիրոցցին նաեւ յոյս է յայտնել, որ այս քայլը երիտասարդների ու ապագայ սերունդների համար ազդակ կը լինի, որպէսզի այդպիսի ոճիրներն այլեւս երբեք չկրկնւեն:

Յաւելենք, որ Լացիօ մարզի խորհրդարանը հանդիսացաւ Իտալիայի 136-րդ խորհրդարանը, որն ընդունել է Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչող բանաձեւ:

Ընդհանուր ցանկը կարելի ծանօթանալ այստեղ. http://www.comunitaarmena.it/il-genocidio-armeno/italia-ricorda/

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։