Հա
07/04/2019 - 10:30

Հայ գործիչներ, որոնք քաղաքապետ են դարձել աշխարհի տարբեր երկրներում

Հայերը ողջ աշխարհում զգալի հետք են թողել հասարակական-քաղաքական կեանքում:

«alikonline.ir» - Հայերը ողջ աշխարհում զգալի հետք են թողել հասարակական-քաղաքական կեանքում: Մեր հայրենակիցները նաեւ բարձր պաշտօններ են զբաղեցրել, այդ թւում՝ դարձել են քաղաքապետեր: «Rusarminfo»-ն ներկայացնում է տարբեր քաղաքների ղեկավարների պաշտօնը զբաղեցրած հայ գործիչներից մի քանիսին:

 

 

Պատրիկ Դեւէջեան

Պատրիկ Դեւէջեանը ծնւել է 1944-ին ֆրանսիական Ֆոնթեբլօ քաղաքում՝ Արեւմտեան Հայաստանից գաղթած հայերի ընտանիքում: Նա եղել է Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի անձնական օգնականը, այնուհետեւ դարձել Ֆրանսիայի արդիւնաբերութեան հարցերով նախարարը: Այժմ Դեւէջեանը Օ դը Սէն վարչական դեպարտամենտի ղեկավարն է:

 

Ժորժ Քեփենեկեան

2017-ին Քեփենեկեանն ընտրւել է Ֆրանսիայի մեծութեամբ երրորդ քաղաքի՝ Լիոնի քաղաքապետի պաշտօնում: Մասնագիտութեամբ վիրաբոյժ-ուռոլոգ Քեփենեկեանը մինչ այդ զբաղեցրել է քաղաքապետ Ժերար Կոլոնի առաջին տեղակալի պաշտօնը:

 

 

 

Արա Նաջարեան

Նաջարեանը ԱՄՆ ամենահայկական քաղաքի՝ Գլենդէյլի (Կալիֆոռնիա) ղեկավարն է: Առաջին անգամ նա այդ պաշտօնն ստանձնել է 2005 թւականին: Այս տարւայ ապրիլին կրկին ընտրւել է այդ պաշտօնում՝ փոխարինելով մէկ այլ հայի:

 

 

 

Զարեհ Սինանեան

Գլենդէյլի քաղաքապետի պաշտօնը շատ են զբաղեցրել հայազգի գործիչները, որոնց թւում կան նաեւ Ամերիկայում չծնւածները: Նրանցից է Երեւանում ծնւած Զարեհ Սինանեյանը, որն ԱՄՆ է տեղափոխւել 1988-ին: Նա դարձել է առաջին հայը Գլենդէյլի քաղաքային խորհրդի անդամների շրջանում: Որպէս քաղաքապետ ընտրւել է 2014-ին եւ այդ պաշտօնում աշխատել մինչեւ 2019 թւականը՝ տեղը զիջելով Արա Նաջարեանին:

 

Ջէք Հաջինեան

 

2014-ին Հաջինեանն ընտրւել է ամերիկեան Մոնթեբելլօ քաղաքի ղեկավար՝ դառնալով առաջին հայն այդ պաշտօնում: 2011 թւականից նա եղել է Մոնթեբելլոյի քաղաքային խորհրդի անդամ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։