Հա
09/04/2019 - 08:10

Հնդկաստանում վերականգնւել է 300 տարւայ հայկական ցուցանակը

Վերջերս Հնդկաստանի Սայդապետ քաղաքում վերականգնւել է հայկական 300 տարեկան ցուցանակը:

«alikonline.ir» - Վերջերս Հնդկաստանի Սայդապետ քաղաքում վերականգնւել է հայկական 300 տարեկան ցուցանակը: Այս մասին ըստ «Panorama.am»-ի՝ տեղեկացնում է «The Times of India»-ն։

Ցուցանակը, որը յիշատակում է 1726 թ.-ի Մարմալոնգ կամուրջի կառուցումը Այդար գետի երկայնքով՝ հայ վաճառական, Մադրասում հայ համայնքի առաջնորդ Կոյա Պետրոս Ոսկանի կողմից, յայտնւել էր գետնի տակ։ Սակայն այժմ, Հայաստանի հիւպատոսարանը, քաղաքի ղեկավարութեան հետ համատեղ ջանքերով, կարողացել է վերականգնել այն իր նախնական տեղում։

«Փետրւարին հայերից կազմւած 20 խումբ այցելել է քաղաք ու տեսել ցուցանակը»,-ասել է Չեննայում Հայաստանի պատւաւոր հիւպատոս Շիւկումար Իշւարան ու նշել, որ ցուցանակը գրեթէ անցել էր գետնի տակ։

Նախորդ շաբաթ արդէն ցուցանակը վերականգնւել է՝ վերամբարձ կռունկի միջոցով։ Նշւում է, որ ցուցանակը պաշտօնապէս կը բացւի մայիսի ընտրութիւններից յետոյ։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։