Հա
13/04/2019 - 09:30

Անյայտ անձինք ներխուժել են Արգենտինայում Սուրբ Յակոբ հայկական եկեղեցի եւ գողացել արժէքաւոր իրեր

Մի քանի շաբաթների ընթացքում անյայտ յանցագործները երկու անգամ ներխուժել են Արգենտինայի Վալենտին Ալսին քաղաքում Սուրբ Յակոբ հայկական եկեղեցի եւ գողացել մի շարք թանկարժէք իրեր:

«alikonline.ir» - Մի քանի շաբաթների ընթացքում անյայտ յանցագործները երկու անգամ ներխուժել են Արգենտինայի Վալենտին Ալսին քաղաքում Սուրբ Յակոբ հայկական եկեղեցի եւ գողացել մի շարք թանկարժէք իրեր: Հաղորդում է «El Diario Sur»-ը՝ յղում կատարելով տեղի հայ համայնքի ներկայացուցիչներին:

Պարբերականը նշում է, որ, մասնաւորապէս, եկեղեցուց գողացել են թանկարժէք խաչեր, մոմակալներ, ծաղկամաններ, երկու երգեհոն, նկարներ, սփռոցներ եւ վարագոյրեր, ինչպէս նաեւ կահոյքի պարագաներ:

Եկեղեցու ծխականները մտահոգութիւն են յայտնել սուրբ մասունքների եւ իրերի գողութեան կապակցութեամբ ու կոչ արել իրաւապահ մարմիններին հետաքննել այդ յանցագործութիւնը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։