Հա
15/04/2019 - 08:20

ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի քաղաքներում տեղադրւել են Հայոց Ցեղասպանութիւնն իրազեկող վահանակներ

«Արւեստի խաղաղութիւնը» կազմակերպութիւնը (www.peaceofart.org) իր ամենամեայ գործունէութեան շրջանակներում Հայոց Ցեղասպանութեան 104-րդ տարելիցին ընդառաջ ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգի տարբեր քաղաքներում, գլխաւոր մայրուղիների վրայ մարտ-ապրիլ ամիսների ընթացքում բարձրացրել է 5 էլեկտրոնային վահանակներ` յարգելով բոլոր ցեղասպանութիւնների անմեղ զոհերի յիշատակը, յիշեցնելով միջազգային հանրութեանը 20-րդ դարի առաջին Ցեղասպանութեան` Հայոց Մեծ Եղեռնի ողջ իրողութիւնը՝ որպէս անհերքելի պատմական փաստ՝ «Երբեք չի մոռացւի» կարգախօսով:

«alikonline.ir» - «Արւեստի խաղաղութիւնը» կազմակերպութիւնը (www.peaceofart.org) իր ամենամեայ գործունէութեան շրջանակներում Հայոց Ցեղասպանութեան 104-րդ տարելիցին ընդառաջ ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգի տարբեր քաղաքներում, գլխաւոր մայրուղիների վրայ մարտ-ապրիլ ամիսների ընթացքում բարձրացրել է 5 էլեկտրոնային վահանակներ` յարգելով բոլոր ցեղասպանութիւնների անմեղ զոհերի յիշատակը, յիշեցնելով միջազգային հանրութեանը 20-րդ դարի առաջին Ցեղասպանութեան` Հայոց Մեծ Եղեռնի ողջ իրողութիւնը՝ որպէս անհերքելի պատմական փաստ՝ «Երբեք չի մոռացւի» կարգախօսով:

Ինչպէս «Հայերն այսօր»-ին յայտնում է Հեղինէ Գէորգեանը, այս տարւայ վահանակը ներկայանում է հայ պատանու դէմքով, որի մի մասը խաւար է ու մռայլ, ինչպէս 1915-ի վիրաւոր Հայաստանը` խոցւած Օսմանեան կայսրութեան կողմից, իսկ միւս կողմը լուսաւոր է՝ 2019-ի ծաղկուն ու պայծառ Հայաստանի նման:

«Վահանակի վրայի պատանին, որը 1915-ին որբացաւ, ենթարկւեց Ցեղասպանութեան կտտանքներին նոյն պատանին է, որ բնօրրանից արմատախիլ արւելով` թափառեց աշխարհով մէկ, նոյն պատանին է, որ ծնւեց օտարի հողի վրայ, նոյն պատանին է, որ ազատագրեց Արցախը եւ նոյն պատանին է, որ 2019-ին հպարտ ապրում է ազատ անկախ Հայաստանում: Ամէն մի հայի հոգում, լինի հայրենիքում, թէ հայրենիքից դուրս, ապրել է, ապրում է եւ ապրելու է նոյն պատանին, որը երբեք չի մոռանալու եւ երբեք չի հրաժարւելու` պահանջելով դատապարտում եւ հատուցում անպատիժ եղեռնագործութեան համար»,- իր խօսքում նշում է արւեստագէտ, «Արւեստի խաղաղութիւնը» կազմակերպութեան նախագահ Դանիէլ Վարուժան Հեջինեանը:

Ինչպէս նախորդ 23 տարիների ընթացքում, այս տարի նոյնպէս վահանակների տեղադրումը հովանաւորւում է «Արւեստի խաղաղութիւնը» կազմակերպութեան կողմից, որը անշահոյթ կրթական, մարդասիրական կազմակերպութիւն է՝ ձոնւած աշխարհի խաղաղութեան պահապաններին եւ իրագործողներին, նաեւ նրանց, որոնք ունեցել են քաջութիւն իրենց կեանքը վտանգելու մարդկութեան բարօրութեան համար։

«Արւեստի խաղաղութիւնը» կազմակերպութիւնն օգտագործում է արւեստի համընդհանուր լեզուն՝ իրազեկելով մարդկային գոյավիճակի մասին, նպաստելով հակամարտութիւնների խաղաղ լուծմանը։ Այն ծառայեցնում է արւեստն յանուն խաղաղութեան եւ չունի որեւէ քաղաքական կամ կրօնական ուղղւածութիւն` առանցք ունենալով Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչումը եւ Հայաստանի հեղինակութեան բարձրացումն արտերկրում:

Այս տարի էլեկտրոնային վահանակները կը ցուցադրւեն մինչեւ 2019 թ. ապրիլի 30-ը:       

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։