Հա
17/04/2019 - 09:50

Երկու հայուհիների պատմութիւնը կը ներկայացւի Վոթերթաունի հայկական թանգարանի ցուցահանդէսում

Ամերիկեան Վոթերթաունի Հայկական թանգարանում Ապրիլի 24-ին կը բացւի նոր ցուցահանդէս, որը կը պատմի դիւանագէտ Դիանա Աղաբեկ Աբգարի եւ նկարչուհի Պերճուհի Քայլեանի մասին։ «Ճիւղերի ստւերում․ Դիանա Աբգար եւ Պերճուհի Քայլեան» անւանումով ցուցահանդէսում կը ներկայացւեն դիւանագէտ Դիանա Աբգարի իրերը, այդ թւում գրիչը, որով նա նամակներ է գրել դիւանագէտներին, համաշխարհային առաջնորդներին, եւ ողջ աշխարհում իր ընկերներին, ինչպէս նաեւ նկարներ եւ այլ ցուցանմուշներ։

«alikonline.ir» - Ամերիկեան Վոթերթաունի Հայկական թանգարանում Ապրիլի 24-ին կը բացւի նոր ցուցահանդէս, որը կը պատմի դիւանագէտ Դիանա Աղաբեկ Աբգարի եւ նկարչուհի Պերճուհի Քայլեանի մասին։ «Ճիւղերի ստւերում․ Դիանա Աբգար եւ Պերճուհի Քայլեան» անւանումով ցուցահանդէսում կը ներկայացւեն դիւանագէտ Դիանա Աբգարի իրերը, այդ թւում գրիչը, որով նա նամակներ է գրել դիւանագէտներին, համաշխարհային առաջնորդներին, եւ ողջ աշխարհում իր ընկերներին, ինչպէս նաեւ նկարներ եւ այլ ցուցանմուշներ։ Երկու կանանց՝ Դիանայի եւ Պերճուհու պատմութիւնը սկսւում է 1919 թւականից, երբ նրանք հանդիպեցին ճապոնական Եոկոգամայում։ Երկու հայուհիների գրաւիչ պատմութիւնը հրապարակւած է Հայկական թանգարանի կայքում։ Գրում է «News.am»-ը:

Դիանա Աբգարը ծնւել է Մեանմայի Ռանգուն քաղաքում՝ յայտնի հայ վաճառականի ընտանիքում։ Նա մեծացել է Կալկաթայում, այնուհետեւ ամուսնու հետ տեղափոխւել է Եոկոգամա, որպէսզի նոր ընկերներ հաւաքի։ Ճապոնիայում նա իմացել է Օսմանեան կայսրութիւնում իր հայրենակիցների ծանր վիճակի մասին եւ հանդէս է եկել որպէս դիւանագէտ։ Նա գրել է նամակներ, թերթերում յօդւածներ, գրքեր՝ աշխարհի հայութեանը սատարելու համար։

Ցեղասպանութիւնից յետոյ ողջ մնացած Պերճուհին փախել է Օսմանեան կայսրութիւնում իր տնից եւ յայտնւել Վլադիւոստոկում փախստականների ճամբարում, որտեղ Դիանան ձեռք է մեկնել նրան եւ օգնել տեղափոխւել Եոկոգամա։

«Երկու կանանց հարազատները ապրում են Միացեալ Նահանգներում՝ Կալիֆորնիայից մինչեւ Մէն։ Այս պատմութեան մէջ կայ շատ հետաքրքիր կապ՝ Ճապոնիայի եւ Հայաստանի միջեւ, ինչպէս նաեւ պատմութիւն այն մասին, թէ ինչպէս է հայ փախստականներին յաջողւել Ցեղասպանութեան ժամանակ եւ դրանից յետոյ համարձակ մարդկանց օգնութեամբ գալ ԱՄՆ»,- «News.am»-ի թղթակցին տւած հարցազրոյցում պատմել է թանգարանի գործադիր տնօրէն Ջենիֆէր Լիսթոն Մանսոնը։

Դիանան ապահովել ե սնունդն ու օթեւանը, օգնել է վիզաների եւ փաստաթղթերի հարցում, եւ բանակցոթիւններ է վարել նաւափոխադրումային ընկերութիւնների հետ, որպէսզի հայ փախստականները կարողանան մեկնել ԱՄՆ-ում գտնւող հարազատների մօտ։ Նա Հայաստանի Հանրապետութեան կողմից պատւաւոր հիւպատոս է նշանակւել ԱՄՆ-ում, ինչը նրան դարձերել է ժամանակակից առաջին կին դիւանագէտը։ Պերճուհուն եւ նրա մօրը յաջողւել է Տրանսսիբիրեան մայրուղով մեկնել Վլադիւոստոկ։ Դիանան նրանց օգնել է շոգենաւով Սիեթլ մեկնել՝ Վաշինգտոն նահանգում, որտեղից էլ նրանք գնացել են Մասաչուսեթս։ Պերճուհին դարձել է նկարչուհի եւ ստեղծել նկարներ ու փորագրութիւններ, որոնցից շատերը արտացոլում են նրա յիշողութիւնները։

Ցուցահանդէսում կը ներկայացւեն առաջին անգամ միասին հաւաքւած իրեր, նկարներ, որոնք միաւորում են այդ երկու կանանց։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։