Հա
13/05/2019 - 13:50

Մեքսիկայի Միչոական նահանգի Կոնգրեսը Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչող յայտարարութիւն է ընդունել

Մեքսիկայի Միչոական նահանգի Կոնգրեսում՝ օրէնսդիր մարմնում, մայիսի 7-ին ընդունւեց Օսմանեան Թուրքիայում Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչող եւ դատապարտող յայտարարութիւն։

«alikonline.ir» - Մեքսիկայի Միչոական նահանգի Կոնգրեսում՝ օրէնսդիր մարմնում, մայիսի 7-ին ընդունւեց Օսմանեան Թուրքիայում Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչող եւ դատապարտող յայտարարութիւն։ Այս մասին տեղեկացնում է «News.am»-ը:

Փաստաթուղթը ներկայացւեց կառավարող «Մորենա» կուսակցութեան պատգամաւոր Կրիստինա Պորտիլեօ Այալայի կողմից։ Յայտարարութեան ընդունումից յետոյ Կոնգրեսը մէկ րոպէ լռութեամբ ոտընկայս իր յարգանքը մատուցեց Հայոց Ցեղասպանութեան անմեղ զոհերի յիշատակին։ Տւեալ փաստաթղթի ընդունմանը ներկայ էր Միչոականում ՀՀ պատւոյ հիւպատոս Յակոբ Սահակեանը։

Նշենք, որ սա առաջին դէպքն է, երբ Մեքսիկայում օրէնսդիր մարմնի կողմից ընդունւում է Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչող եւ դատապարտող յայտարարութիւն։

Նկարներում ներկայացւած է յայտարարութեան տեքստը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։