Հա
14/05/2019 - 11:30

Արամ Ա Վեհափառ Հայրապետն այսօր հանդիպում կունենայ Բաշշար Ասադի հետ

Մեծի Տանն Կիլիկիոյ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը հովւապետական այցով մեկնել է Դամասկոս:

«alikonline.ir» - Մեծի Տանն Կիլիկիոյ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը հովւապետական այցով մեկնել է Դամասկոս: Տեղեկացնում է Հալէպի «Գանձասար» շաբաթաթերթը:

Դամասկոսում Վեհափառ Հայրապետին դիմաւորել են Բերիոյ հայոց թեմի առաջնորդը, Ազգային կենտրոնական վարչութեան, «Ա. Ահարոնեան» կենտրոնի ներկայացուցիչները, Սիրիայի խորհրդարանի պատգամաւորներ Նորա Արիսեանն ու Ժիրայր Ռէյիսեանը:

Արամ Ա կաթողիկոսին դիմաւորելու արարողութեանը մասնակցել են նաեւ Դամասկոսի հայ համայնքի ներկայացուցիչները:

Այցի շրջանակում, այսօր Վեհափառ Հայրապետը հանդիպում կունենայ Սիրիայի նախագահ Բաշշար Ասադի հետ:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։