Հա
01/06/2019 - 12:10

«Ակօս»-ն այլեւս չի բաժանւի Թուրքական աւիաուղիների ուղեւորներին

Թուրքիայում տպագրւող «Ակօս» հայկական թերթը Ստամբուլի օդանաւակայանի միջազգային թռիչքների բաժնից հանւել է:

«alikonline.ir» - Թուրքիայում տպագրւող «Ակօս» հայկական թերթը Ստամբուլի օդանաւակայանի միջազգային թռիչքների բաժնից հանւել է: Այս մասին ըստ «Yerkir.am»-ի՝ հաղորդում է «Ակօս»-ի խմբագրութիւնը:

«Ակօս»-ը երկար ժամանակ այլ թերթերի հետ բաժանւում էր Թուրքական աւիաուղիների ուղեւորներին: Աւիաընկերութեան ղեկավարութեան որոշմամբ` «Ակօս»-ի հետ կնքւած համաձայնագիրը միակողմանի խզւել է: Որպէս պատճառաբանութիւն` նշւում է, որ այն կայացւել է` «անհրաժեշտութիւնից ելնելով», այլ բացատրութիւն չի տրւել:

«Ակօս»-ը բաժանւում էր օդանաւակայանում 2013 թւականից:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։