Հա
08/06/2019 - 09:50

Միջադէպ` Ախալքալաքում. հայկական ՀԿ-ների խորհուրդը կոչով դիմել է Վրաստանի իշխանութիւններին եւ իրաւապահ մարմիններին

Սամցխէ-Ջաւախքի եւ Քւէմօ Քարթլիի հայկական հասարակական կազմակերպութիւնների խորհուրդը կոչով դիմել է Վրաստանի իշխանութիւններին եւ երկրի իրաւապահ մարմիններին՝ ցուցաբերել առանձնակի զսպւածութիւն եւ ազգաբնակչութեան հանդէպ բացառել անհամաչափ ուժի եւ այլ ստորացուցիչ մեթոդների կիրառում:

«alikonline.ir» - Սամցխէ-Ջաւախքի եւ Քւէմօ Քարթլիի հայկական հասարակական կազմակերպութիւնների խորհուրդը կոչով դիմել է Վրաստանի իշխանութիւններին եւ երկրի իրաւապահ մարմիններին՝ ցուցաբերել առանձնակի զսպւածութիւն եւ ազգաբնակչութեան հանդէպ բացառել անհամաչափ ուժի եւ այլ ստորացուցիչ մեթոդների կիրառում: Տեղեկացնում է «Yerkir.am»-ը:

Յայտարարութիւնը ստորեւ.

«Ախալքալաքում հյունիսի 6-ին տեղի հայ բնակիչների եւ ազգութեամբ վրացի պարեկային ոստիկանութեան միջեւ տեղի ունեցած միջադէպը, որի ընթացքում ոստիկանները ցուցաբերել են առանձնակի դաժանութիւն, առաջին դէպքը չէ Ջաւախքում։ Ականատեսների վկայութիւնները, առկայ տեսանիւթերը խօսում են այն մասին, որ դիմադրութիւն ցոյց չտւող եւ անզէն բնակչի նկատմամբ զինւած եւ մեծաթիւ ոստիկանները կիրառել են բռնութիւն։ Վերջիններս, բոլորովին հաշւի չառնելով այն հանգամանքը, որ դէպքի վայրում եղել են տուժողի ընտանիքի անդամները, կանայք եւ երեխաները, Ախալքալաքի բնակիչ Մեխակ Խաչատրեանին գետնին են տապալել եւ ստորացուցիչ մեթոդներով ծեծի ենթարկել։ 

Սամցխէ-Ջաւախքի եւ Քւէմօ Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությիւնների խորհուրդը փաստում է, որ այս երեւոյթը լրացուցիչ լարւածութիւն է ծնում առանց այն էլ բազմաթիւ խնդիրների առաջ կանգնած ջաւախահայութեան շրջանում։ Չհաստատելով, որ այս երեւոյթն ունի ուղղորդւած բնոյթ, այդուհանդերձ, Խորհուրդը փաստում է, որ նման դէպքերը յաճախակի են դառնում հէնց Ախալքալաքի եւ Նինոծմինդայի շրջաններում։ 

Ելնելով վերոնշյեալից՝ հայկական կազմակերպութիւնների խորհուրդը կոչ է անում Վրաստանի իշխանութիւններին եւ երկրի իրաւապահ մարմիններին՝ ցուցաբերել առանձնակի զսպւածութիւն, հասարակ ազգաբնակչութեան հանդէպ բացառել անհամաչափ ուժի եւ այլ ստորացուցիչ մեթոդների կիրարկման այսպիսի դէպքերը, որոնք կարող են շեշտակի մեծացնել լարւածութիւնը հայաբնակ տարածաշրջանում, հասարակութեան շրջանում խորացնել անվստահութիւնը երկրի իշխանութիւնների եւ իրաւապահ մարմինների հանդէպ, ինչպէս նաեւ սպառնալ երկրի կայունութեանը»։

Տեղեկացնենք՝ Ախալքալաքում` Ազատութեան փողոցի սկզբնամասում, յունիսի 6-ին միջադէպ է եղել: «Jnews.ge»-ն տեղեկացնում է, ըստ ականատեսների, ամէն ինչ սկսւել է նրանից, որ շրջիկ ոստիկանները կանգնեցրել են մոտոցիկլավարին: «Մերսեդեսի»-ի վարորդը կանգնել է շրջիկ ոստիկանների մօտ եւ հարցրել է՝ ինչ խնդիր կայ: Առկայ տեսանիւթերում երեւում է՝ ինչպէս ճանապարհային շրջիկ ոստիկանները ձերբակալում են երկու բնակչի:

«Շրջիկներն ասել են, որ շարունակի ճանապարհը, նա առաջ չի շարժւել, նրա հօրեղբայրն այդտեղ է ապրում, նա ինչ-որ հարցեր է տւել, որից յետոյ արդէն ուժով նրանց աւտոմեքենայից դուրս են բերել եւ սկսել են ծեծել»,- պատմում է ականատեսներից մէկը:

Այնուհետեւ տղայի հօրեղբայրը, որն ապրում է հէնց հարեւանութեամբ, որտեղ միջադէպն է եղել, օգնութեան է հասել իր զարմիկին, ինչի համար նրան բռնել են:

Ծեծւածի տատիկն ասում է. «Իմ ներկայութեամբ թոռիս ծեծեցին, յետոյ հրացանը դրեցին նրա ճակատին»,- լացելով պատմում է նա:

Յարակից լուրեր

  • Ակնարկ. Պատերազմի դիմաց տարածք գործողութիւնը եւ անոր քաղաքական բաժինը
    Ակնարկ. Պատերազմի դիմաց տարածք գործողութիւնը եւ անոր քաղաքական բաժինը

    Տաւուշի մարզի հիւսիսային հատուածին մէջ հայկական զինեալ ուժերուն իրականացուցած գործողութեան շնորհիւ 140 հեկտար տարածք ազատագրուած է եւ անցած հայկական ուժերու վերահսկողութեան տակ: Գործողութիւնը եղած է հակադարձութիւն, երբ Ազրպէյճանի սահմանապահ ծառայութեան ստորաբաժանումները փորձած են միջդիրքային տարածքին մէջ յառաջանալ եւ նոր բնագիծ զբաղեցնել «Բաբաքեար» կոչուող լերան շրջակայքին մէջ:

  • Զախարովան կարծում է, որ Վրաստանը կորցրել է ինքն իրեն
    Զախարովան կարծում է, որ Վրաստանը կորցրել է ինքն իրեն

    ՌԴ ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «Կոմսոմոլսկայա պրաւդա» ռադիոկայանի հետ զրոյցում յայտարարել է, որ վրացական հանրութիւնը պէտք է երկրում հակառուսական ելոյթների ֆոնին համախմբւի եւ պետական ու հանրային մակարդակով ստեղծւած իրավիճակի շուրջ «ազնիւ զրոյց» սկսի:

  • Պարսեան. «Մեզ ձեռնտու չէ, որ սահմանները փակւեն»
    Պարսեան. «Մեզ ձեռնտու չէ, որ սահմանները փակւեն»

    Տնտեսագէտ Սուրէն Պարսեանը կարծում է, որ ռուս-վրացական յարաբերութիւնների սրումը կարող է իր դրական ու բացասական կողմերն ունենալ Հայաստանի համար:

  • Որոնք են Ջան Բոլթոնի՝ Հայաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի եւ Վրաստանի հետ կապւած ծրագրերը
    Որոնք են Ջան Բոլթոնի՝ Հայաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի եւ Վրաստանի հետ կապւած ծրագրերը

    Ինչպէս յայտնի է, ԱՄՆ-ի եւ Իրանի հետ յարաբերութիւնների կտրուկ սրման մէջ, միջազգային դիտորդների կարծիքով, ամենամեծ լուման է դրել ԱՄՆ ներկայիս նախագահի գլխաւոր խորհրդական Ջան Բոլթոնը: Հասկանալու համար, թէ ինչ ազդեցութիւն է թողնում այս պաշտօնում գործող անձը այդ երկրի արտաքին քաղաքականութեան վրայ, բերենք ընդամենը Զբիգնեւ Բժեզինսկու օրինակը, որի գործունէութիւնը մեծ ազդեցութիւն թողեց ԽՍՀՄ-ի հանդէպ ԱՄՆ-ի քաղաքականութեան ձեւաւորման վրայ:

  • Լարիի արժէզրկումով Հայաստանը կունենայ արտահանման մրցունակութեան անկում
    Լարիի արժէզրկումով Հայաստանը կունենայ արտահանման մրցունակութեան անկում

    Վերջին օրերին Վրաստանի ազգային արժոյթը՝ լարին, շարունակում է կտրուկ արժէզրկւել: Թէ ինչ ազդեցութիւն կարող է ունենալ լարիի արժէզրկումը ՀՀ տնտեսութեան վրայ, «ArmDaily.am»-ը ցրուցել է ՀՅԴ Բիւրոյի տնտեսական հետազօտութիւնների գրասենեակի պատասխանատու, տնտեսագէտ Սուրէն Պարսեանի հետ:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։