Հա
10/06/2019 - 09:30

«ԱՄՆ-ի ամենահայ շերիֆը». «Rusarminfo»-ի անդրադարձը հայազգի Փիթեր Քութուջեանին

«Rusarminfo» կայքն անդրադարձ է կատարել ԱՄՆ-ում բնակւող հայկական արմատներով շերիֆ Փիթեր Քութուջեանին, որը Միացեալ Նահանգներում «ամենահայ շերիֆ» մականունն է ստացել։ Կայքը գրում է, որ Քութուջեանը Մասաչուսեթս նահանգի նահանգապետի պաշտօնին յաւակնորդներից է համարւում։

«alikonline.ir» - «Rusarminfo» կայքն անդրադարձ է կատարել ԱՄՆ-ում բնակւող հայկական արմատներով շերիֆ Փիթեր Քութուջեանին, որը Միացեալ Նահանգներում «ամենահայ շերիֆ» մականունն է ստացել։ Կայքը գրում է, որ Քութուջեանը Մասաչուսեթս նահանգի նահանգապետի պաշտօնին յաւակնորդներից է համարւում։ Գրում է «Tert.am»-ը:

Մասաչուսեթսի Միդլսեքս շրջանի ոստիկանութեան շերիֆը ծնւել է 1961 թ.-ին՝ Նիւթոն քաղաքում՝ Արեւմտեան Հայաստանից արտագաղթածների ընտանիքում։

Նա իրաւաբանական կրթութուն ունի եւ երկար տարիներ աշխատել է որպէս իրաւաբան, իսկ 1996 թ.-ին Մասաչուսեթս նահանգի Սենատի անդամ է ընտրւել։ 

2011 թ.-ի յունւարին Մասաչուսեթսի նահանգապետ Պատրիկ Դեւալը Քութուջեանին Միդլսեքս շրջանի շերիֆ է նշանակել՝ իր որոշումը բացատրելով հայորդու մասնագիտական բարձր որակներով եւ շրջանում յանցաւորութեան դէմ պայքարում աւելի ինտենսիւ աշխատանքներ իրականացնելու անհրաժեշտութեամբ։ 

Ըստ կայքի՝ ընդամենը 2 տարւայ աշխատանքից յետոյ Քութուջեանին յաջողւել է պատասխանատւութեան ենթարկել նահանգի ամենափնտրւած յանցագործներին, իսկ շրջանում բացայայտւել եւ փակւել է աւելի քան 50 ընդյատակեայ հիմնարկութիւն։ 

Ներքին անվտանգութեան ապահովման ոլորտում մատուցած ծառայութեան համար 2013 թ.-ին հայազգի շերիֆը ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի կողմից նախագահական շքանշանի է արժանացել։ 

Նոյն թւականին Քութուջեանը սենատոր է առաջադրւել հայրենի Մասաչուսեթսից, սակայն զիջել է իր մրցակցին։ 

57-ամեայ գործիչը հասարակական ակտիւ գործունէութիւն է ծաւալում։ Նա 2012 թ.-ին Բոսթոնում Հայկական մշակութային ժառանգութեան այգու եւ Մեծ Եղեռնին նւիրւած յուշարձանի բացման նախաձեռնողներից է եղել, ինչպէս նաև բազմիցս բարձրացրել է Ցեղասպանութեան եւ Արցախի անկախութեան ճանաչման հարցերը։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։