Հա
11/06/2019 - 09:10

Հաւանական է վերականգնւի Կիլիկիայի հայկական Օշինի դղեակը

Ներկայիս Թուրքիայի Մերսին նահանգի Չամլըեայլա գաւառում աւերակ վիճակում գտնւող Կիլիկիայի հայկական Օշինի դղեակը (թուրք. անւանումը` Սինապի ամրոց) վերականգման կարիք ունի:

«alikonline.ir» - Ներկայիս Թուրքիայի Մերսին նահանգի Չամլըեայլա գաւառում աւերակ վիճակում գտնւող Կիլիկիայի հայկական Օշինի դղեակը (թուրք. անւանումը` Սինապի ամրոց) վերականգման կարիք ունի: Այդ մասին, ըստ «Akunq.net»-ի, հաղորդում է թուրքական «Dogan» լրատւական գործակալութիւնը:

Աղբիւրի փոխանցմամբ` սոյն հայկական միջնադարեան դղեակը 10-րդ եւ 11-րդ դարերում հայերի կողմից գործածւել է պաշտպանական նպատակներով, սակայն ներկայում աւիրւած վիճակում է: Տեղի բնակիչներն անհանգստանում են, թէ դղեակը շուտով լիովին կը վերանայ:

Աղբիւրի փոխանցմամբ` Թուրքիայի քաղաքացիները պահանջում են վերականգնել այն` զբօսաշրջութիւնը զարգացնելու նպատակով: Այսպէս, Անկարայից Ադանա այցելած Իզզեթ Քեոքենը նշել է. «Ամրոցը ողբալի վիճակում է գտնւում: Երեխաներս ցանկացան տեսնել այն, բերեցի, բայց լրիւ քանդւած է: Վախենում եմ ներս մտնել: Անհանգստանում եմ, թէ երեխաներիս վրայ քար կընկնի»:

Ընտանեօք հանդերձ ամրոցը տեսնելու եկած Սիւլէյման Քարաբելէնն էլ պահանջել է, որ վերանորոգման աշխատանքները հնարաւորինս շուտ սկսեն:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։