Հա
15/06/2019 - 08:00

Մուսա լեռան գագաթին վառւել է Համահայկական խաղերի ջահը

Մուսա լեռան ստորոտում՝ Վագըֆ գիւղի Սուրբ Աստւածածին հայկական եկեղեցում, Պոլսի Սուրբ Վարդանանց եկեղեցու հոգեւոր առաջնորդ Հայր Սուրբ Թաթուլ Անուշեանի ձեռամբ նախ պատարագ է մատուցւել` Համահայկական խաղերի յաջող մեկնարկի ու ընթացքի համար:

«alikonline.ir» - Համահայկական խաղերի պատւիրակութիւնը յատուկ առաքելութեամբ ժամանել է Կիլիկիա:

Մուսա լեռան ստորոտում՝ Վագըֆ գիւղի Սուրբ Աստւածածին հայկական եկեղեցում, Պոլսի Սուրբ Վարդանանց եկեղեցու հոգեւոր առաջնորդ Հայր Սուրբ Թաթուլ Անուշեանի ձեռամբ նախ պատարագ է մատուցւել` Համահայկական խաղերի յաջող մեկնարկի ու ընթացքի համար: Ապա եկեղեցու վառւող մոմերից Համահայկական խաղերի ջահը վառելու պատիւը վերապահւել է խաղերի հիմնադիրներից ամերիկահայ բարերար Ալբերտ Բոյաջեանին: Այս մասին տեղեկացնում է «Yerkir.am»-ը:

ՀԽՀԿ փոխնախագահ Ռոլանդ Շառոյեանի կարծիքով՝  այս արարողութիւնը մէկ անգամ եւս հաստատում է, որ հայ ժողովուրդը աշխարհի որ ծայրում էլ լինի, իր հաւաքական միտքն ուղղւած է լինելու հայրենիքի միասնութեան միջոցով պահելուն, պահպանելուն ու զարգացնելուն:

Յիշեցնենք, որ Համահայկական եօթերորդ խաղերը անցկացւելու են օգոստոսի 5-17-ը: Բացման հանդիսաւոր արարողութիւնը տեղի է ունենալու Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում:

 

Յարակից լուրեր

  • Թեհրանի քարաւանի առաջին մեդալները մէկ արծաթ, երեք բրոնզ սպորտային պարերի պարկետից
    Թեհրանի քարաւանի առաջին մեդալները մէկ արծաթ, երեք բրոնզ սպորտային պարերի պարկետից

    Սպորտային պարերի բաժնում Թեհրանը նոյնպէս իր բարձրորակ ներկայութիւնն ունեցաւ: solo ձեւաչափում 2-րդ հանդիսացաւ Նազէ Ասատրեանը Թեհրանի քարաւանին պարգեւելով առաջին արծաթը: Իսկ նոյն solo-ում 3-րդ տեղի արժանացաւ Իմելիա Աջունեանը բերելով երկրորդ գունաւոր մեդալը:

  • Հ.Մ.Ա.Կ.-ի Թաւրիզի մասնաճիւղի մարզիկները մեկնեցին Հայաստան
    Հ.Մ.Ա.Կ.-ի Թաւրիզի մասնաճիւղի մարզիկները մեկնեցին Հայաստան

    Կիրակի, 4 ոգոստոս 2019 թ.-ի գիշերը, Հայ մշակութային «Արարատ» կազմակերպութեան Թաւրիզի մասնաճիւղի 32 մարզիկները իրենց պատասխանատուների հետ միասին, գլխաւորութեամբ մասնաճիւղի նախագահ Նժդիկ Աբրահամեանի, մեկնեցին Երեւան, Հայաստան, իրենց մասնակցութիւնը բերելու Համահայկական մարզախաղերին, որին աշխարհի տարբեր երկրներից մասնակցում են հազարաւոր հայ մարզիկներ:

  • Հաղորդագրութիւն
    Հաղորդագրութիւն

    Այսու մեր ժողովրդի սիրելի զաւակներին յայտնում ենք, որ թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը, այսօր՝ երկուշաբթի, 5 օգոստոս 2019 թ.-ի առաւօտեան կանուխ ժամերին մեկնեց Արցախ, մասնակցելու 7-րդ Համահայկակն խաղերի բացման արարողութեանը:

  • Համահայկական խաղերին մասնակցող Նոր Ջուղայի մարզիկները մեկնեցին հայրենիք
    Համահայկական խաղերին մասնակցող Նոր Ջուղայի մարզիկները մեկնեցին հայրենիք

    Օգոստոսի 6-17-ը Հայաստանում եւ Արցախում կայանալիք համահայկական ամառային 7-րդ խաղերին մասնակցող Նոր Ջուղայի պատւիրակութեանը Ս. Ամենափրկիչ վանքի Ծաղկեայ դահլիճում ընդունեց Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանը, շաբաթ՝ 2019 թւականի օգոստոսի 3-ին։

  • Մուսա լեռան դիմադրութիւնը` «The Bible in the World»-ի էջերում
    Մուսա լեռան դիմադրութիւնը` «The Bible in the World»-ի էջերում

    1804 թ. Անգլիայում հիմնադրւած քրիստոնէական հրատարակչական կազմակերպութիւն «B.F.B.S.»-ն իր «The Bible in the World» տեղեկագրում տեղեկութիւններ էր ներկայացնում թէ՛ համայն աշխարհով մէկ իր ներկայացուցիչների գործունէութեան եւ թէ՛ տւեալ երկրներում տեղի ունեցած դէպքերի վերաբերեալ: Տեղեկագրի` 1916 թ. յունւար ամսին հրատարակւած համարում տեղ գտած լուրում ներկայացւած է Մուսա լեռան շուրջ 5 հազար հայ բնակիչների դրաման: 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։