Հա
18/06/2019 - 11:30

Ստամբուլում Հրանտ Դինքի յիշատակին նւիրւած կենտրոն է բացւել

Թուրքիայի Ստամբուլ քաղաքում տեղի է ունեցել պոլսահայ լրագրող, «Ակօս» թերթի հիմնադիր եւ նախկին խմբագիր Հրանտ Դինքի յիշատակին նւիրւած կենտրոնի բացման արարողութիւնը:

«alikonline.ir» - Թուրքիայի Ստամբուլ քաղաքում տեղի է ունեցել պոլսահայ լրագրող, «Ակօս» թերթի հիմնադիր եւ նախկին խմբագիր Հրանտ Դինքի յիշատակին նւիրւած կենտրոնի բացման արարողութիւնը: Ըստ «Yerkir.am»-ի՝ գրում է Ստամբուլի հայկական պարբերական «Ակօս»-ը: 

Կենտրոնի տարածքը 145 քառակուսի մետր է, այն կրում է «23.5. Հրանտ Դինքի յիշատակի կենտրոն» անունը, որը յղում է անում Դինքի կողմից գրւած «Ապրիլի 23.5» յօդւածի վերնագրին:

Կենտրոնը տեղակայւած է «Ակօս» թերթի նախկին խմբագրութեան շէնքում: Նշւում է, որ կենտրոնի այցելուները կը կարողանան ծանօթանալ յայտնի լրագրողի տպագրած յօդւածներին եւ տեսանիւթերին:

«Ակօս» թերթի հիմնադիր եւ նախկին խմբագիր Հրանտ Դինքը սպանւել է 2007 թւականի յունւարի 19-ին՝ խմբագրութեան առջեւ:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։