Հա
19/06/2019 - 08:50

Յայտնի է Պոլսոյ հայոց պատրիարքական տեղապահի ընտրութեան օրը

Պոլսոյ հայոց պատրիարքական տեղապահի ընտրութիւնը տեղի կունենայ յունիսի 27-ին: Ինչպէս հաղորդում է «Արմէնպրես»-ը, այս մասին որոշում է ընդունւել յունիսի 18-ին Պոլսոյ հայոց պատրիարքարանում գումարւած կրօնական ժողովի ժամանակ, որը նախագահել է պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշեանը:

«alikonline.ir» - Պոլսոյ հայոց պատրիարքական տեղապահի ընտրութիւնը տեղի կունենայ յունիսի 27-ին: Ինչպէս հաղորդում է «Արմէնպրես»-ը, այս մասին որոշում է ընդունւել յունիսի 18-ին Պոլսոյ հայոց պատրիարքարանում գումարւած կրօնական ժողովի ժամանակ, որը նախագահել է պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշեանը:

Պոլսոյ հայոց պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշեանը եւ կրօնական ժողովի ատենապետ Սահակ եպիսկոպոս Մաշալեանն ապրիլի 30-ին այցելել էին Ստամբուլի նահանգապետարան՝ հանդիպելով նահանգապետ Ալի Երլիքայայի հետ: Հոգեւոր հայրերը գրաւոր դիմում էին ներկայացրել պատրիարքական ընտրութիւններ ձեռնարկելու հարցով:

Համաձայն գործող կարգի՝ պատրիարքարանը համապատասխան դիմում է ներկայացնում Ստամբուլի նահանգապետարան, որն էլ դիմումը փոխանցում է Թուրքիայի ներքին գործերի նախարարութեանը, որն էլ իրաւասու է թոյլատրել Պոլսոյ հայոց նոր պատրիարքի ընտրութեան անցկացումը:

Պոլսոյ հայոց պատրիարքարանի կրօնական ժողովն ապրիլի 29-ին նոր պատրիարքի ընտրութիւններ անցկացնելու թեմայով նիստ էր անցկացրել եւ չնայած որոշւել էր, որ պատրիարքի ընտրութեան գործընթացը պատրիարքական տեղապահի ընտրութեամբ սկսելու տարբերակը ընդունելի չէ, սակայն յունիսի 18-ի նիստում արդէն որոշւել է անցկացնել հէնց տեղապահի ընտրութիւն:

Ստամբուլում մարտի 8-ին 62 տարեկանում մահացել էր Պոլսոյ հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆեանը։ Նա Պոլսոյ հայոց պատրիարքի պաշտօնը զբաղեցնում էր 1998 թւականից։ 2008 թւականից Մութաֆեանը դեմենցիա հիւանդութեան պատճառով գտնւում էր Ստամբուլի Սուրբ Փրկիչ հայկական հիւանդանոցում։ Պատրիարքը անգիտակից վիճակում բժիշկների մշտական խնամքի ներքոյ էր եւ չէր կարող իրականացնել իր պարտականութիւնները, ինչից ելնելով էլ 2010 թւականից պատրիարքական փոխանորդ էր նշանակւել Արամ արքեպիսկոպոս Աթեշեանը։ Թէպէտ տեղի հայկական համայնքը բազմիցս հանդէս էր եկել նոր պատրիարք ընտրելու պահանջով, սակայն թուրքական իշխանութիւնները մշտապէս մերժում էին նոր ընտրութիւնների անցկացումը՝ մէջբերելով 1863 թւականի Ազգային սահմանադրութեան դրոյթն այն մասին, որ նոր պատրիարքի ընտրութիւն կարող է անցկացւել միայն գործող պատրիարքի մահից յետոյ։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։