Հա
20/06/2019 - 10:40

«Իմ տատն ու պապը հայրական կողմից ծնունդով Հայաստանից են». Ջեֆրի Հարիգեան

ԱՄՆ ռազմաօդային ուժերի գեներալ Ջեֆրի Հարիգեանն իսկապէս հայկական արմատներ ունի, իսկ հայրական կողմից նրա տատն ու պապը ԱՄՆ են մեկնել Հայաստանից:

«alikonline.ir» - ԱՄՆ ռազմաօդային ուժերի գեներալ Ջեֆրի Հարիգեանն իսկապէս հայկական արմատներ ունի, իսկ հայրական կողմից նրա տատն ու պապը ԱՄՆ են մեկնել Հայաստանից: Այս մասին «News.am»-ի հարցմանն ի պատասխան ասել է գեներալը:

«Իմ տատն ու պապը հայրական կողմից ծնունդով Հայաստանից են, Երեւանից: Նրանք անցնելով ԱՄՆ Էլլիս կղզին բնակութիւն են հաստատել Չիկագոյում»,- պատմել է գեներալը, որը վերջերս նշանակւել է Եւրոպայում եւ Աֆրիկայում ԱՄՆ օդուժի ղեկավարի պաշտօնում:

Գեներալ Հարիգեանը յաւելել է, որ իր տատն ու պապը հայերէն են խօսում: Հարցին, թէ ինչ գիտի հայկական աւանդոյթների եւ խոհանոցի մասին, նա պատասխանել է.

«Ես մեծացել եմ հայկական կերակուրներով եւ գրեթէ ամէն հանգստեան օր անցկացրել եմ հօրս ծնողների տանը»:

Հարիգեանը ռազմական օդաչու է, 1985 թւականին ավարտել է ԱՄՆ ՌՕՈւ Ակադեմիան:

Նա աւելի քան 4100 ժամ թռիչք է իրականացրել «F-22» եւ «F-15C» ինքնաթիռներով: Գեներալը նաեւ նշել է, որ ինքն ընտանիքում առաջին զինւորականը չէ.

«Մօրեղբայրս ծառայել է բանակում, իսկ մօրս հայրը՝ նաւատորմում»:

Հարիգեանն աւելի վաղ զբաղեցրել է ԱՄՆ ՌՕՈւ Կենտրոնական հրամանատարութեան հրամանատարի պաշտօնը, ղեկավարել է Աֆղանստանում թալիբների եւ Իրաքում ու Սիրիայում ԴԱԷՇ-ի դէմ օդային արշաւը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։