Հա
25/06/2019 - 08:20

Շառլ Ազնաւուրի անւան հրապարակ է բացւել Շաւիլ քաղաքում

Յունիսի 21-ին Ֆրանսիայի Շաւիլ քաղաքում տեղի ունեցաւ Շառլ Ազնաւուրի անւան հրապարակի բացման արարողութիւնը, որին մասնակցեցին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Յասմիկ Տոլմաջեանը, Շաւիլի քաղաքապետ Ժան-Ժակ Գիյէն, ինչպէս նաեւ Օ-դը-Սէն դեպարտամենտի պատգամաւոր Ժակ Մերը։

«alikonline.ir» - Յունիսի 21-ին Ֆրանսիայի Շաւիլ քաղաքում տեղի ունեցաւ Շառլ Ազնաւուրի անւան հրապարակի բացման արարողութիւնը, որին մասնակցեցին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Յասմիկ Տոլմաջեանը, Շաւիլի քաղաքապետ Ժան-Ժակ Գիյէն, ինչպէս նաեւ Օ-դը-Սէն դեպարտամենտի պատգամաւոր Ժակ Մերը։ Միջոցառմանը Շաւիլի քաղաքային երգչախումբը կատարեց Շառլ Ազնաւուրի մի շարք ստեղծագործութիւններ: Հնչեցին Հայաստանի եւ Ֆրանսիայի ազգային օրհներգները: Այս մասին տեղեկացնում է «Yerkir.am»-ը:

Դեսպան Տոլմաջեանն իր խօսքում շնորհակալութիւն յայտնեց Շաւիլի քաղաքային իշխանութիւններին՝ Մեծ հայի եւ Մեծ ֆրանսիացու յիշատակի յաւէրժացմանն ուղղւած այս նախաձեռնութեան համար, որը նաեւ խորհրդանշական տուրք է հայ-ֆրանսիական բարեկամութեանը: Նա ընդգծեց այն անգնահատելի դերակատարութիւնը, որն իրեն հարիւր տոկոսով հայ եւ հարիւր տոկոսով ֆրանսիացի բնորոշող մեծ արւեստագէտն ունեցել է իր երկու ժողովուրդներն եւ երկու հայրենիքիները կամրջելու գործում:

Յիշեցնենք՝ Փարիզի մերձակայքում գտնւող Շաւիլ քաղաքն ունի շուրջ 20 հազար բնակիչ։ Քաղաքում գործում է Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ հայկական եկեղեցին։ Մինչ այդ՝ ապրիլի 23-ին, Փարիզի մերձակայ մէկ այլ՝ Կլիշի քաղաքում եւս բացւել էր Շառլ Ազնաւուրի անւան հրապարակ։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։