Հա
03/07/2019 - 11:40

Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Արամ Առաջինը հիւրընկալել է Աննա Յակոբեանին

ՀՀ վարչապետի տիկին, ‹‹Իմ քայլը›› եւ ‹City of smile/Ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Յակոբեանը յուլիսի 2-ին Անթիլիասի մայրավանքում հիւրընկալւել է Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Արամ Առաջինին:

«alikonline.ir» - ՀՀ վարչապետի տիկին, ‹‹Իմ քայլը›› եւ ‹City of smile/Ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Յակոբեանը յուլիսի 2-ին Անթիլիասի մայրավանքում հիւրընկալւել է Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Արամ Առաջինին:

Ինչպէս «Արմէնպրես»-ին տեղեկացրեցին Աննա Յակոբեանի գրասենեակից, հանդիպմանը ներկայ է գտնւել Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկեանը։ Հանդիպմանը տիկին Յակոբեանը պատմել է Լիբանանում իր ծրագրերի եւ հանդիպումների մասին, ներկայացրել իր ղեկավարած երկու հիմնադրամների գործունէութիւնը։

Նոյն օրը Աննա Յակոբեանն այցելել է Հայոց Ցեղասպանութեան որբերի Արամ Պեզիքեան թանգարան։ Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկեանի եւ թանգարանի պատասխանատու Գրիգոր Ալուզյանի ուղեկցությամբ Աննա Յակոբեանը շրջել է թանգարանի տարածքով, ծանօթացել թանգարանի ստեղծման պատմութեանն ու ցուցանմուշներին։ Այցի աւարտին Աննա Յակոբեանը գրառում է կատարել թանգարանի յուշամատեանում։ Աննա Յակոբեանը եղել է նաեւ «Թռչնոց բուն» մանկատանը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։