Հա
06/07/2019 - 09:40

Ֆրանսիայի հայ համայնքը բողոքի ակցիա կիրականացնի՝ ընդդէմ ֆրանս-ադրբեջանական համագործակցութեան

Ֆրանսիայում յուլիսի 10-ին տեղի կունենայ ակցիա՝ ընդդէմ ֆրանս-ադրբեջանական ռազմաքաղաքական համագործակցութեան:

«alikonline.ir» - Ֆրանսիայում յուլիսի 10-ին տեղի կունենայ ակցիա՝ ընդդէմ ֆրանս-ադրբեջանական ռազմաքաղաքական համագործակցութեան: Այդ մասին ըստ «Yerkir.am»-ի՝ տեղեկացնում է «Nouvelles d’Arménie»-ն:

«Նախորդ ամիս մենք իմացանք, որ ֆրանսիական կառավարութեան աջակցութեամբ ու ադրբեջանական լոբբիի ազդեցութեան տակ Ֆրանսիայի վարչական դատարանները չեղարկել են Ֆրանսիայի եւ Արցախի 5 քաղաքների բարեկամութեան խարտիաները: Դրանք չեղարկւել են տնտեսական ու քաղաքական պատճառներով՝ ադրբեջանական բռնապետութեան կամքին հետեւելով: Որտե՞ղ է Ֆրանսիայի արդար դատարանը ու որտե՞ղ են մարդու իրաւունքները: Ֆրանսիան զէնք է արտադրում եւ մատակարարում ադրբեջանական բանակին, որն այն օգտագործում է Ֆրանսիայի ժողովրդի հայ եղբայրների ու քոյրերի դէմ: Այս առիթով Ֆրանսիայում՝ Եւրոպայի եւ արտաքին գործերի նախարարութեան շէնքի մօտ կազմակերպւած է բողոքի ակցիա, որի պահանջն է դադարեցնել ֆրանս-ադրբեջանական ռազմաքաղաքական համագործակցութիւնը: Յիշեցնենք ֆրանսիական կառավարութեանն իր պարտականութիւնը: Յիշէ´ք, որ մարդկային արժէքները փողից վեր են: Յիշէ´ք, որ զէնքը, որ վաճառում էք Ադրբեջանին, կիրառւում է մեր քոյրերի ու եղբայրների դէմ, ովքեր հողն են պահում՝ կեանքի գնով: Բաւական է խաղալ Արցախը պահող մեր եղբայրների ու քույրերի կեանքերի հետ»,- նշւած է տարածւած յայտարարութեան մէջ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։