Հա
22/07/2019 - 08:30

Զարեհ Սինանեանը հանդիպեց ՀՅԴ Հայ Դատի մոսկովեան յանձնախմբի ներկայացուցիչների հետ

Յուլիսի 21-ին Սփիւռքի գործերի գլխաւոր յանձնակատարը հանդիպեց ՀՅԴ Հայ Դատի մոսկովեան յանձնախմբի ներկայացուցիչների հետ:

«alikonline.ir» - Շարունակւում է Սփիւռքի գործերի գլխաւոր յանձնակատարի աշխատանքային յագեցած օրակարգը ՌԴ մայրաքաղաքում: Տեղեկացնում են Սփիւռքի գործերի գլխաւոր յանձնակատարի գրասենեակից:

Յուլիսի 21-ին Սփիւռքի գործերի գլխաւոր յանձնակատարը հանդիպեց ՀՅԴ Հայ Դատի մոսկովեան յանձնախմբի ներկայացուցիչների հետ: «Համախմբման շունչ զգացւեց: Ձեզ յաջողւեց առանձին ձեւաչափերով համախմբել տարբեր շրջանակների»,- ողջունելով Զարեհ Սինանեանին եւ անդրադառնալով գլխաւոր յանձնակատարի ՌԴ այցին` ասաց ՀՅԴ Հայ Դատի մոսկովեան գրասենեակի պատասխանատու Ներսէս Ներսէսեանը:

Իր հերթին ողջունելով ներկաներին` Գլխաւոր յանձնակատարը կարեւորեց սփիւռքում գործող կառոյցների կոորդինացւած աշխատանքը եւ ներկայացրեց Հայաստան-Սփիւռք համագործակցութեան իր տեսլականը: «Որտեղ էլ գտնւել եմ, միշտ եղել եմ հայրենիքի զինւորը»,- եզրափակեց իր խօսքը Զարեհ Սինանեանը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։