Հա
05/08/2019 - 11:50

Արգենտինայում 98 տարեկան հասակում մահացել է Հայոց Ցեղասպանութիւնից փրկւած վերջին հայուհին

Արգենտինայի Ռոսարիօ քաղաքում մահացել է Հայոց Ցեղասպութիւնից փրկւած վերջին բնակչուհին՝ Ասանա Սարգսեանը, որը օգոստոսի 4-ին կը դառնար 98 տարեկան:

«alikonline.ir» - Արգենտինայի Ռոսարիօ քաղաքում մահացել է Հայոց Ցեղասպութիւնից փրկւած վերջին բնակչուհին՝ Ասանա Սարգսեանը, որը օգոստոսի 4-ին կը դառնար 98 տարեկան: Այս մասին ըստ News.am-ի՝ յայտնում է Diario Armenia պարբերականը:

Ասանան ծնւել է 1921 թւականին Դիարբեքիրում: Եղել է ամենամեծն ընտանիքի հինգ երեխաներից (Կարապետ, Անժելա, Միհրան, Լեւոն): Ցեղասպանութիւնից Ասանան միայն այն էր յիշում, որ թուրքերը կոտորել են իր ողջ ընտանիքը, սակայն նրա յիշողութիւններն աղոտ են եղել:

1926-ին նա եղբոր՝ Կարապետի եւ մայրիկի՝ Օղիդա Յովհաննիսեանի հետ Մարսելից նաւով տեղափոխւել է Արգենտինա: Այստեղ ծանօթացել է Ցեղասպանութիւնից մազապուրծ եղած Կիրակոսի հետ: Նրանք ամուսնացել են եւ ունեցել 3 երեխայ, 10 թոռ եւ 10 ծոռ: Լուսանկարներից մէկում Ասանան պատկերւած է թոռան հետ, իսկ մանուկ հասակում՝ հօր՝ Աւետիսի:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։