Հա
Items filtered by date: Չորեքշաբթի, 04 Սեպտեմբերի 2019 - «ԱԼԻՔ» Օրաթերթ

Իրանը Միջուկային համապարփակ համաձայնագրի շուրջ նոր բանակցութիւններ չի վարի, սակայն Միջուկային գործարքի արդիւնաւէտութեան բարձրացման շուրջ քննարկումների անցկացումը հնարաւոր է: Այս մասին Սլովենիայում, լրագրողների հետ զրոյցում յայտնել է Իրանի քաղաքական հարցերով ԱԳ նախարարի տեղակալ Սէյէդ Աբբաս Արաղչին:

Published in Իրան

Պաշտօնական այցով Բանգլադեշում գտնւող ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆն այսօր՝ առաւօտեան հանդիպել է վարչապետ Շէյխ Հուսէյնէի եւ ԱԳ նախարար Աբդուլղասեմ Աբդալմումենի հետ:

Published in Իրան

ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը ռուսական Russia Today հեռուստաալիքին տւած հարցազրոյցում նշել է, որ Միջուկային համապարփակ համաձայնագիրը մեռած չէ, եւ դեռ վաղ է խօսել դրա աւարտի մասին:

Published in Իրան

Արտասահմանում Հայաստանի պատւիրակութիւններին դիմաւորելու եւ աջակցելու շատ հարցեր դաշնակցական կառոյցները յաճախ համաձայնեցնում են Հայաստանի Գերագոյն մարմնի հետ` «Yerkir.am»-ի հետ հարցազրոյցում ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը՝ մեկնաբանելով մամուլի հրապարակումը, թէ Դաշնակցութիւնը, իբր, պառակտման եզրին է, քանի որ Նիկոլ Փաշինեանի՝ ԱՄՆ այցին ընդառաջ Արեւմտեան Ամերիկայի դաշնակցական կառոյցը ջանք չի խնայում հայ համայնքի հետ հանդիպումը բարձր մակարդակով կազմակերպելու համար:

Իրականութեանը չեն համապատասխանում Նիկոլ Փաշինեանի յայտարարութիւնները, որ սեպտեմբերի 2-ը Սովետական Ադրբեջանից Արցախի անկախութեան հռչակման օրն է. «Tert.am»-ի հետ զրոյցում նման տեսակէտ յայտնեց Արցախի հերոս, գեներալ-մայոր Վիտալի Բալասանեանը:

Նախագահը շուտով կը յայտարարի Իրանի՝ Միջուկային համաձայնագրով ստանձնած իր պարտաւորութիւնների կրճատման հարցով երրորդ քայլի մանրամասնութիւնները: Այս մասին Բանգլադեշի մայրաքաղաք Դակայի օդանաւակայանում յայտարարել է ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը:

Published in Իրան

Հայաստանը ոչ վատ առեւտրային սալդօ ունի Իրանի հետ։ Այն նկատելիօրէն աւելի լաւն է, քան մեր հարեւաններինը։ Այս մասին Տարածաշրջանային եւ եւրասիական ինտեգրման մշտական յանձնաժողովի սեպտեմբերի 3-ին կայացած նիստում յայտարարեց Իրանում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Արտաշէս Թումանեանը:

Published in Տնտեսական

ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչն արձագանքել է լուրին, համաձայն որի՝ հոլանդական յատուկ ծառայութիւնները կարող են ներքաշւած լինել Stuxnet վիրուսի միջոցով Նաթանզի միջուկային կենտրոնի դէմ իրականացւած դիւերսիային:

Published in Իրան

Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում ազգայնամոլ հայեացքներով աչքի ընկնող «Վաթան» կուսակցութեան երիտասարդական թեւը Աթաթուրքի արձանի մօտ ցոյց է կազմակերպել, որի ժամանակ կոչ է արւել հեռացնել Հայաստանի Հանրապետութեան Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում տեղադրւած հայ վրիժառու Սողոմոն Թեհլիրեանի բրոնզաձոյլ արձանը, որը կանգնեցւել է 2015 թ. ապրիլի 22-ին Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցի կապակցութեամբ․ հայ ականաւոր վրիժառուն իր ոտքերի տակ ճզմում է Հայոց Ցեղասպանութեան գլխաւոր կազմակերպիչներից Թալեաթ փաշայի գլուխը:

Published in Միջազգային

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։