MENU
Ստամբուլում լոյս տեսնող հայկական «Մարմարա» օրաթերթն օգոստոսի 31-ին տօնում է 78-ամեակը: Ստամբուլի հայ համայնքում մինչ օրս գործող փոքրաթիւ պարբերականներից մէկը՝ «Մարմարա»-ն հիմնւել է 1940 թւականին՝ լրագրող Սուրէն Շամլեանի կողմից, ում ջանքերով էլ թերթի շուրջ ժամանակին համախմբւեցին ճանաչւած մտաւորականներ: 1967 թւականից մինչ օրս թերթի գլխաւոր խմբագրի պաշտօնը ստանձնում է Ռոպեր Հատտէճեանը:
Թուրքական «Սաբահ» օրաթերթի սիւնակագիր Ռասիմ Օզան Քիւթահեալը, որ մի առ ժամանակից ի վեր 1915-ի մասին ուշագրաւ յօդւածներ է հրատարակում ու յարգանքով է յիշում այն պատւաւոր թուրք մարդկանց ու պաշտօնեաներին, որոնք 1915 թւականին հերոսաբար դէմ եկան իթթիհադականների կողմից կազմակերպւած սպանդի տեղահանութեան, նաեւ ունի մի յօդւած, որտեղ հարց է տալիս, թէ Թաքսիմի «Գեզի» հանրապարտէզի ոգին էլ ո՞ւմ ճանապարհի վրայ է, նա՞ էլ Թալէաթ փաշայի ուղիներին է հետեւում: