Հա

Թուրքական «gazeteduvar.com.tr» կայքի թղթակիցներից Հաջը Բիշքինն անդրադարձ է կատարել պատմական Այնթապի՝ հայկական անցեալին։ 

Published in Սփիւռք

Ներկայիս Թուրքիայի տարածքում գտնւող պատմական Այնթապ (թուրքական նոր անունը Գազիանթեպ - tert.am) քաղաքում վաճառքի է հանւել հին հայկական թաղամասի տներից մէկը: Այս մասին «tert.am»-ը՝ տեղեկացել է գոյքի առքուվաճառքի թուրքական ամենախոշոր կայքից:

Published in Սփիւռք

Թուրքիայի նախկինում հայաշատ Այնթափ քաղաքի հայկական թաղամասի ոչնչացման վերաբերեալ նիւթ է հրապարակել թուրքական «GazeteKarinca» կայքը։

Published in Միջազգային

Թուրքական Գազիանթեփի (Այնթապ) քաղաքում զբօսաշրջային ոչ մի ուղեցոյց, ոչ մի էքսկուրսավար չի պատմի այն մասին, որ այդ քաղաքի հին թաղամասում գտնւող «Ազատութիւն» մզկիթը նախկինում եղել է Սուրբ Աստւածածնի տաճարը քաղաքի առնւազն 20 հազար քրիստոնեայ հայերի համար, ովքեր 1914-1918 թւականների պատերազմի ամենաողբերգական ռազմական յանցագործութեան՝ Հայոց Ցեղասպանութեան զոհերը դարձան:

Published in Մշակոյթ
Հինգշաբթի, 14 Յունւարի 2016 08:00

Տունդարձի երկար ճամբան...

Հօրենական մեծ հայրս՝ դոկտ. Աւետիս Ճեպեճեան՝ Այնթապի ծնունդ, մահացած է իմ ծնունդէս առաջ: Այս իմաստով՝ առիթը չեմ ունեցած հանդիպելու եւ ճանչնալու զինք: Բայց շատ բան տեղեկացած եմ իր մասին մեծ մօրմէս ու տակաւին հօրմէս եւ ընտանիքէս...:

Published in Հասարակական

Այնթապ նահանգում ապրում է երկու միլիոն քաղաքացի, որի միայն հինգ առ հարիւրը բնիկ այնթապցի է: Եւ այդ հինգ առ հարիւրի գրեթէ կէսը (այսինքն՝ 50 հազարը) կազմում են իսլամացած հայերը: Սակայն նրանց մեծ մասը, ըստ մտաւորականի, մերժում է իր հայկական ծագումը՝ ասելով. «Մենք իսլամ թուրք ենք»: Շուրջ 25 հազար իսլամացած հայ ապրում է Այնթապի կենտրոնում, իսկ Նիսիբի եւ Պերեճիկի բնակչութեան մէկ երրորդը բաղկացած է կրօնափոխ հայերից:

Published in Հասարակական

1915-1923 թթ. Հայոց Ցեղասպանութեան հետեւանքով հազարաւոր հայ երեխաներ որբացան եւ կրօնափոխ եղան: Նրանց մեծ մասը հարազատների կորստից յետոյ յայտնւեց անմարդկային պայմաններում՝ զրկւելով կենցաղային ամենատարրական պայմաններից: Որբերից շատերը մահացան սովի եւ այդ տարիներին մոլեգնող տարբեր համաճարակներրի հետեւանքով:

Published in Հասարակական

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսեանը վերջերս այցելեց Արարատի մարզի Այնթապ գիւղ՝ ծանօթանալու մանկամսուր-մանկապարտէզում իրականացւած աշխատանքներին: Այնթապի մանկամսուր-մանկապարտէզի տնօրէն Էւելինա Վարդանեանի ասութեամբ՝ մանկապարտէզը կը ծառայի Այնթապ համայնքի երեխաներին. այն նախատեսւած է 144 երեխաների համար, կը գործի 6 խումբ, սենեակները արդէն կահաւորւած են:

Published in Հասարակական

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։