Հա

Գերմանիայի Նիւրնբերգ քաղաքում Երկրորդ համաշխարհային պատերազմից մնացած չպայթած ական է յայտնաբերւել: 

Published in Հասարակական

Թուրքիայի Ստամբուլի նահանգի Շիլէ շրջանի ափերի մօտ «TRT World» հեռուստաալիքի հաղորդումներից մէկի ստորջրեայ նկարահանումների ժամանակ պատահաբար Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին այստեղ յայտնւած գերմանական «U-23» տեսակի ռազմական սուզանաւ է յայտնաբերւել:

Published in Այլ

Լիոնի ամենայայտնի փողոցներից մէկը կոչւում է հայ գործարար Նշան Բահադուրեանի անունով։ Լիոնի քաղաքապետարանը որոշել է` բոլորը պէտք է յիշեն հայի վեհանձն արարքը։

Ֆրանսիայում յայտնի գործարար Նշան (Ջեբրայիլ) Բահադուրեանն ընկերասիրութեան ու հայկական հիւրընկալութեան շնորհիւ Լիոնում 60 ընտանիքի կեանք է փրկել Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին։ Դեռ 20-րդ դարի 20-ականներին նրա աջակցութեամբ էլեկտրականութիւն է անցկացւել թուրքական քաղաքներից շատերում։

Published in Սփիւռք

Երկրորդ համաշխարհային պատերազմի հրետանային դիրքերում բրիտանացի հնագէտները յայտնաբերել են 1932 թւականին թողարկւած  «MG J2»-ի կմախքը։ Այս մասին ասւում է «Wessex Archaeology» մասնաւոր ընկերութեան հաղորդագրութեան մէջ, որը զբաղւում է հնագիտական պեղումներով։

Published in Այլ

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանից մնացած ռումբերի յայտնաբերումից յետոյ գերմանական երկու քաղաքի բնակչութեան տարհանում է իրականացւում:

Published in Միջազգային

Դանիայում 14-ամեայ դպրոցական Դանիէլ Քրիստիանսէնը եւ նրա հայրը պեղումների արդիւնքում յայտնաբերել են Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակներից մնացած ինքնաթիռ, որի մէջ եղել է օդաչուի աճիւնը:

Published in Այլ

«Վիքիպեդիա»-ն հեռացրել է ադրբեջանական կեղծ հերոսի մասին տեղեկատւութիւնը: Յօդւածը եղել է Ահմեդ Ջեբրայիլովի մասին, ով ներկայացւել է որպէս ««մարդ-լեգենդ», Երկրորդ Համաշխարհային պատերազմի ժամանակ ֆրանսիական դիմադրութեան շարժման գործիչ, Շարլ դէ Գոլի ընկեր, ԽՍՀՄ-ում եւ Ադրբեջանում հերոսացւած զինւոր»:

Published in Քաղաքական

Գերմանիայի Կոբլեց քաղաքի մօտ 10 հազար բնակիչներ ստիպւած են եղել լքել իրենց տները՝ Երկրորդ Համաշխարհային պատերազմի տարիներից մնացած ռումբի յայտնաբերման պատճառով:
ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այդ մասին յայտնել են քաղաքային իշխանութիւնները:
Ռումբը կշռում է մէկ տոննա, այն յայտնաբերւել է օգոստոսի 27-ին, շինարարական աշխատանքների ժամանակ: Երբ բնակիչների տարհանումն աւարտւի, սակրաւորները կը փորձեն չէզոքացնել վտանգը:

Published in Քաղաքական

Ռուսական «ՏԱՍՍ» գործակալութիւնում բացւել է Երկրորդ Համաշխարհային պատերազմի տարիներին ԱրմՏԱԳ-ի՝ Հայկական հեռագրական գործակալութեան (ներկայում՝ «Արմէնպրես» լրատւական գործակալութիւն) նախաձեռնութեամբ ստեղծւած պլակատների ցուցադրութիւնը: «Արմէնպրես»-ի տնօրէն Արամ Անանեանը ողջունում է «ՏԱՍՍ»-ի պատուհանում «Արմէնպրես»-ի պլակատների ցուցադրութիւնը՝ համարելով այն գործընկերային բարձր մակարդակի արտացոլում:

Published in Հասարակական

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը յունիսի 21-ին Թուրինում, գերտէրութիւններին մեղադրել է 20-րդ դարի կոտորածները կանխել չկարողանալու մէջ: Իր ելոյթում Պապն անդրադարձել է նաեւ Հայոց Ցեղասպանութեանը՝ նշելով, թէ որտեղ էին գերտէրութիւններն այդ ժամանակ: Այս մասին յայտնում է «Time» պարբերականը: «Անցած դարում այնքան շատ, միլիոնաւոր հայեր սպանւեցին: Որտե՞ղ էին գերտէրութիւններն այդ ժամանակ: Նրանք այլ ուղղութեամբ էին նայում»,- ասել է Ֆրանցիսկոս Պապը:

Published in Քաղաքական
Էջ 1, 2-ից
Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։